Թուրքական Մամուլ

Մամուլի տեսություն

940756
Թուրքական Մամուլ

Վաթան․«Վարչապետ Յըլդըրըմը Բոսնիայում»

 

Վարչապետ Բինալի Յըլդըրըմի համաձայն Թուրքիայի ահաբեկչության դեմ պայքարի շնորհիվ դեպի Բալկաններ եւ Եվրոպա արգելվում է փախստականների ապորինի գաղթը։ Պաշտոնական այցելության շրջանակներում Բոսնիայում գտնվող Թուրքիայի վարչապետը մայրաքաղաք Սարաեւոյում հանդիպելով նախարարների խորհրդի նախագահ Դենիս Զվիզդիչի հետ կազմակերպեց մամլո ասուլիս։ Յըլդըրըմը նշել է, որ բալկանների կայունության համար մեծ կարեվորություն ունի միջին արեվելքի անվտանգությունը։

 

Հուրրիյեթ․«Թուրքական տնտեսությունը 2017թ-ին աճեց 7․4 տոկոս»

 

Թուրքական տնտեսությունը 2017թ-ին աճելով 7․4 տոկոս անցել է Չինաստանին։ Թուրքիայի վիճակագրական հաստատությունը հրապարակեց արտադրության հաշիվների համախառն ներքին արդյունքը։ Թուրքական տնտեսությունը 7․4 տոկոս մեծանալուց, վերջին քարորդում աճը գրանցվեց 7․3։

 

Հաբերթուրք․«Շիմշեկը գնահատել է աճի տեմպերը»

 

Էկոնոմիկայից պատասխանատու վարչապետի օգնական Մեհմետ Շիմշեկը գրավոր բացատրությունում նշել է հետեւյալը․«2016թ-ից սկսած կառավարության տնտեսության աջակցելու համար կատարած ներդրում, երաշխիք եւ ֆինանսավորումը որոշիչ է եղել աճի տեմպերում»։

 

Սթար․«ՌԴ ԱԳՆ՝ Թուրքիան Սկրիպալի հարցում վերաբերվեց պատասխատվությամբ»

 

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նշել է, որ Սկրիպալի հարցում ԵՄ եւ մի շարք երկրներին հակառակ Թուրքիան վերաբերմունք է ցուցաբերել պատասխանատվությամբ։ Անգլիայի որոշումով աշխարհում ռուս դիվանագետները արտաքսվելուց Զախարովան Թուրքիայի մասին ասաց․«Դա պատասխանատու վերաբերմունք է»։

 

Սաբահ․«ՖԻՖԱ-ից պատմական որոշում Չաքըրին»

 

ՖԻՖԱ-ի կարեվոր մրցավարներից Ջունեյթ Չաքըր, իր օգնականներ Բահատտին Դուրան եւ Թարըկ Օնգունը հանդիպումներ կղեկավարեն 2018թ-ի աշխարհի ֆուտբոլի առաջնությունում։ Ռուսաստանում կազմակերպվող ֆուտբոլի աշխարհի առաջնության 36 մրցավարների ցուցակում Ջունեյթ Չաքըրը հայտնվելուց, 63 օգնականների ցուցակում տեղ են զբաղեցրել Բահատտին Դուրան եւ Թարըկ Օնգունը։

   

 

 


Պիտակներ: #Վաթան , #Սթար , #Սաբահ

Այս թեմայով լուրեր