Թուրքական Մամուլ

Մամուլի տեսություն

916489
Թուրքական Մամուլ

Յենի Շաֆակ․«Մշակույթի եւ արվեստի մրցաբաշխություն»

 

Էրդողանը նախագահական պալատում կազմակերպվող մշակույթի եւ տուրիզմի նախարարության հատուկ մրցաբաշխության արարողության ընթացքում նշել է հետեւյալը․«Թուրքիայի 2023թ-ի նպատակների համար գիշեր ցերեկ աշխատելուց չենք կարող անտեսել մշակույթ եւ արվեստը»։

 

Հյուրրիյեթ․«Բոզդաղ՝ Աֆրինի մասին կարեվոր տեղեկություն»

 

Վարչապետի օգնական եւ կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը Անադոլու գործակալության գնահատել է օրակարգի վերնագրերը․«Սիրիայի իշխանությունը եւ ահաբեկչական խմբավորում ՊԿԿ-ի Սիրիայի մասնաճյուղ ՊՅԴ-ՅՊԳ-ն Աֆրինի համար սակարկել են, բայց չեն հասել համաձայնության։ Տարածաշրջանում մինջեւ որ ահաբեկիչները մաքրվեն Թուրքիան շարունակելու է ռազմական գործողության»։

 

Հաբերթուրք․«Տեղական շարժիչով առաջին թռիչքներ»

 

Թուրքական օդագնացության եւ տիեզերական արդյունաբերության արտադրած անօդաչու սարք «ԱՆԿԱ»-ն, Թուրքիայում արտադրվող շարժիչով կատարել է առաջին թռիչքը։ Մասնագետները աշխատում են անօդաչու սարքի ԻՏԿԻ համակարգի զարգացման մասին այլընտրանքների վրա։

 

Հաբերթուրք․«Թուրքական պնդուկի հանդեպ չինացիների հետաքրքրությունը»

 

Միջազգային պնդուկի արտադրություն եւ արտահանումը կատարող Թուրքիայի համար եվրոպայից հետո կարեվոր շուկա է դարձել նաեւ Չինաստանը։ Թուրքիայից դեպի Չինաստան 2007թ-ին 712 հազար լինող պնդուկի արտահանումը 2017թ-ին հասել է 7 միլիոն 307 հազար կգ-ի սահմանը։ Դեպի Չինաստան 2007-2017թթ-ի միջեւ ընդհանուր առմամբ արտահանվել է 26 միլիոն կգ պնդուկ։ Այսպիսով բյուջե մուտք է կատարել 216 միլիոն դոլար եկամուտ։

 

Վաթան․ «2․5 միլիոն անգլիացի տուրիստ կժամանեն Թուրքիա»

 

Անգլիայի ճամփորդության միության համաձայն դժվար տարիներից հետո 2018թ-ի ամռանը Թուրքիա պատվեր են կատարել բազմաթիվ անգլիացիներ։ Անգլիայից սպասվում է 2․5 միլիոն տուրիստ, որը նախատեսում է հասնել 2015թ-ի տվյալներին։   

 


Պիտակներ: #Վաթան , #Սաբահ , #Սթար

Այս թեմայով լուրեր