Թուրքական Մամուլ

Մամուլի տեսություն

894949
Թուրքական Մամուլ

Հաբերթուրք․«Էրդողանը պատասխանել է ԱՄՆ-ի ժամկետի հարցը»

 

Սիրիայի Աֆրին շրջանում սկսող գործողության համար «Ժամկետը պետք է հայտնի լինի եւ չպետք է երկարի» ասող ԱՄՆ-ին հետեւյալ կերպ պատասխանել է նախագահ Էրդողանը․«Աֆղանստանում ձեր ժամկետը հայտնի դարձել է, երբ կավարտվի։ Մեր իշխանությունից առաջ մուտ եք գործել Իրաք, մինջեւ հիմա տեղում եք։ Հիմա էլ Սիրիայում եք, արդյոք դրա ժամանակը հայտնի է»։

 

Վաթան․«Հարված ստացող ահաբեկիչների միջեւ տարաձայնություններ»

 

Աֆրինում սկսող գործողությունից հետո ՊԿԿ-ՅՊԳ անդամ ահաբեկիչների միջեւ  սկսեց տարաձայնություններ։ Մի մասը պահանջում են քաղաքին հանձնել Ասադի իշխանության, ընդ որում Դամասկոսի հետ վերջին 3 օրերում կատարվեց 7 հանդիպում։ Իսկ մյուս մասը պահանջում է քաղաքը հանձնել Ռուսաստանին, բայց դա մերժվեց Մոսկվայի կողմից։ Մի մասն էլ թույլ չտալով անմեղ քաղաքացիների քաղաքից հեռացմանը փորձում են պայքարել։

 

Սաբահ․«80 միլիոն մեկ սիրտ»

 

Հարավարեվելքի բնակիչները իրենց տները թուրքական դրոշ կախելով ամենալավ պատասխանն են տվել ահաբեկչական խմբավորումներին։ Թուրքիայի բոլոր մասերից աջակցություն է ստացել թուրքական բանակը։ Մի շարք մարդիկ պահանջում են կամավոր մեկնել պատերազմի դաշտ։

 

Յենի Շաֆակ․«Աֆրինում ՊԿԿ-ՊՅԴ-ԻԼԻՊ համագործակցություն»

 

Ահաբեկչական խմբավորումներ ՊԿԿ, ՊՅԴ եւ ԻԼԻՊ-ի միջեւ շարունակում է համագործակցությունը։ ՊԿԿ-ի կողմից բանտարկված ԻԼԻՊ-ի անդամները ազատ են արձակվել Թուրքիայի դեմ պայքարելու պայմանով։ Ահաբեկչական խմբավորում ՊԿԿ ավելի վաղ Ռաքքա քաղաքում, ԱՄՆ-ի աջակցությամբ թույլ էր տվել ԻԼԻՊ-ի անդամների տեղափոխմանը։ Նրանց մեծամասնությունը փորձել էին հատել Թուրքիա-Սիրիա սահմանը։

 

Սթար․«Ձիթենու ճյուղ գործողությունը նվազեցրել է Դոլարի արժեքը»

 

Ռազմական գործողությունը շուկաների վրա ազդել է դրական։ Գործողության սկսած օրից անկում է ապրում դոլարի արժեքը։ 3 օր առաջ 3․85 լինող դոլարը նվազել է 3․79-ի սահմանը։ Բորսա Ստամբուլում գրանցվել է 1 տոկոսանոց շահույթ։

 



Այս թեմայով լուրեր