Թուրքական Մամուլ

Մամուլի տեսություն

865449
Թուրքական Մամուլ

Սթար. «Էրդողան՝ Կիպրոսցի թուրքերը չեն լինի փոքրամասնություն»

 

Նախագահ Էրդողանը Հունաստանի «To Vima» օրաթերթին հարցազրույց տալուց նշել է հետեւյալը. «Կիպրոսցի հույները կղզին ցանկանում են տեսնել որպես Հելենական երկիր։ Բաց ասեմ հույները չեն կարող իրականացնել այս երազը։ Կիպրոսցի թուրքերը նրանց ցանկությամբ երբեք չեն լինի փոքրամասնություն»։

 

Հաբերթուրք. «Կալընից հակազդեցություն Նետանյահույին»

 

Նախագահական խոսնակ Իբրահիմ Կալընը գրավոր բացատրությունում հակազդեցություն է ցուցաբերել Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահույին։ «Խստիվ դատապարտում ենք Նետանյահուի Թուրքիայի նախագահ Էրդողանի դեմ արտահայտած խոսքերը»։

 

Վաթան. «Պաշտպանության ոլորտում վերջին իրավիճակը»

 

Թուրքական պաշտպանության ոլորտը Քուվեյթի եւ պարսից ծոցի երկրների հետ համագործակցելով փորձելու է զարգացնել օդագնացության եւ պաշտպանության ոլորտները։ Թուրքիան Քուվեյթում անցկացվող ցուցահանդեսում 23 ընկերություններով կցուցաբերի ազգային մասնակցություն։ Ցուցահանդեսում կներկայացվի թուրքական պաշտպանության ոլորտի կարեվոր արտադրություններ։

 

Յենի Շաֆակ. «Նոր հինգ բույս եւս»

 

Թուրք գիտնականների կողմից Իզմիր քաղաքում հայտնաբերվեց 5 բույս եւս։ Բնապաշտպանության եւ ազգային այգիների տնօրեն Նուրետտին Թաշը նշել է, որ «ազգային կենսաբանական բազմազանության եւ հետազոտող նախագիծը» մեծ օգուտ է տվել աշխատանքներին, որը աջակցություն է ստանում Անտառ եւ ջրի նախարար Վեյսել Էրօղլուի կողմից։

 

Յենի Շաֆակ. «2020թ-ին Թուրքիա սպասվում է 3 միլիոն չինացի տուրիստ»

 

Թուրքիա-Չինաստան գործարարների համագործակցության միության նախագահ Քեմալ Քոչակը նշել է, որ 2020թ-ին Թուրքիա ժամանող չինացի այցելուների թիվը գերազանցելու է 3 միլիոնի սահմանը։ 2018թ-ին Չինաստանում կանցկացվի «Թուրքական տարի»։ Չինաստանի բնակչությունն է 1.5 միլիարդ հոգի եւ նրա 200 միլիոնը տարեկան շրջագայում է տարբեր երկրներ։

 



Այս թեմայով լուրեր