Թուրքական Մամուլ

Թուրքական մամուլ

856408
Թուրքական Մամուլ

Սթար. «Էրդողանը դեկտեմբերի 7-8-ին կլինի Աթենքում»

 

Նախագահ Էրդողանը պաշտոնական այցելության շրջանակներում դեկտեմբերի 7-ին երկօրյա այցելություն կկատարի Հունաստան։ Վերջին անգամ 65 տարի առաջ Աթենք այցելություն էր կատարել երրորդ նախագահ Ջելալ Բայարը։ Այցելության ծրագրի առաջին քայլը սկսեց ձեւակերպվել վարչապետ Բինալի Յըլդըրըմի հունիս ամսում Աթենք կատարած այցելության ընթացքում։ Թուրքիայի վարչապետին ընդունող Հունաստանի նախագահ Պավլոպուլոսը նշել էր Էրդողանի հնարավոր այցելության մասին։

 

Հաբերթուրք. «Հրաշալի դիմավորում»

 

Վարչապետ Բինալի Յըլդըրըմը Լոնդոնում հանդիպել է իր պաշտոնակից Թերեզա Մեյի հետ։ Կողմերը քննարկել են Բրեքսիտից հետո համագործակցության հնարավորությունը։ Յըլդըրըմը նախաճաշում հանդիպելով անգլիացի ներդրողների հետ ասաց. «Տարվա վերջում Թուրքիայի տնտեսական աճը կլինի 6 կամ 7 տոկոս»։

 

Յենի Շաֆակ. «Ազգային ռազմական ինքնաթիռը պատրաստ կլինի 2023թ-ին»

 

ՊՆ Նուրետտին Ջանիկլին Անգլիայի այցելության ընթացքում ուղղեկցել է վարչապետ Յըլդըրըմին։ Նա տեղում պատասխանել է անգլիացի լրագրողների հարցերը։ Նա ասաց. «ռազմական ինքաթիռը Թուրքիայի համար ունի մեծ կարեվորություն։ Ամենակարճ ժամանակում ավարտելու ենք ծրագիրը։ Մեր նպատակն է 2023թ-ին անցնել թռիչքի»։

 

Վաթան. «Մի երկիր եւս ընտրեց ԱՍԵԼՍԱՆ-ը»

 

ԱՍԵԼՍԱՆ-ի կողմից արտադրվող ստաբիլ զենքի համակարգը Թուրքիայի համար դարձել է արտահանման նոր դարպաս։ Հարավային Կորեայի նավ շինող ընկերությունը պայմանագիր է կնգել Ֆիլիպինների հետ, ընդ որում ԱՍԵԼՍԱՆ-ի պաշտպանության 8 բջջիջներից բաղկացող, 76մմ հրանոթային գլխարկը կտեղադրվի նավի հետեւի մասը։

 

Հյուրրիյեթ. «Անթալիայում իսպանական քամի»

 

Իսպանացի աշխարհահռչակ երգիչ Լուզ Քասալը համերգ է տվել 18-րդ Անթալիայի միջազգային դաշնամուրի փառատոնում։ Նա հանդիսատեսների սիրտը գրավեց խոսելով թուրքերեն։ Արվեստագետը երեք անգամ ստիպված է եղել բարձրանալ բեմ։

 



Այս թեմայով լուրեր