Արտաքին Մամուլ

Արտաքին Մամուլ

824488
Արտաքին Մամուլ

ԱՄՆ, ԱՊ՝ Էրդողանը ասել է, որ կալանավորված ամերիկյան հյուպատոսության աշխատակիցները գործակալներ են

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, թուրք իրավապահ մարմինների կողմից կալանավորված ԱՄՆ հյուպատոսության աշխատակցին գործակալ է անվանել եւ Թուրքիայի նման «ներքին սպառնալիքի» դեմ հարկավոր քայլին է դիմել: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մասնակցած մամուլի ժողովի ժամանակ, Նախագահ Էրդողանը ասել է՝ «Այս գործակալները ԱՄՆ հյուպատոսություն ինչպե՞ս են ներխուժել: Եթե չեն ներխուժել, ո՞վ է նրանց մցրել»

Ռուսաստան, ՌԻԱ Նովոստի՝ Թուրքիայի վարչապետը Իդլիբում հրադադարի հսկման կետի կազմելու մասին է խոսել

Վարչապետ Բինալի Յըլդըրըմը ասել է, որ Թուրքիայի զինված ուժերը, Իդլիբում հրադադարի պահպանումը հսկող դիտարկման կետերի կազմելու համար հոկտեմբերի 8-ից սկսած հետախուզական աշխատանքներ է կատարում: Վարչապետ Բինալի Յըդլըրըմը անդրադառնալով ԱՄՆ-ի Թուրքիայի քաղաքացիներին այցագրերի չտրամադրման քայլին, ասել է, որ դա ռազմավարական համագործակցությանը հարիր չէ:

Իրան, Ֆարսնյուզ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, ԱՄՆ-ի դեսպանի հանդիպմանը պահանջը մերժել է

Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը, Թուրքիայի մասին անընդունելի հայտարարություններ կատարած ԱՄՆ Անկարայում դեսպան Ջոն Բասի հանդիպման առաջարկը չի ընդունել: Թուրքիայի այս մոտեցում ԱՄՆ-ի համար շոքային է եղել:

Գերմանիա, DEUTSCHE WELLE ՝ ԱՄՀ-ն Թուրքիայի հետ կապված մեծացման կռահումները բարձրացրել է

Արժույթի միջազգային հիմնադրամը, Թուրքիայի համար մեկ մարդուն հասանելի ներքին եկամուտների մեծացման կռահումներն այս տարվա համար 5,1, 2018-ի համար 3,5-ի է բարձրացրել: ԱՄՀ-ի այս բարձրացումը առաջին քարորդում արտահանման մեծացման հետ է կապված:

 



Այս թեմայով լուրեր