Թուրքական Մամուլ

Թուրքական Մամուլ

755200
Թուրքական Մամուլ

Վաթան – Փարիզ Աիր Շովին թուրքական մասնակցություն

Աշխարհի խոշորագույն օդագնացության եւ տիեզերագնուցության տոնավաճառ Փարիզ Աիր Շովը, հունիսի 20-ին իր դները կբացի Le Bourget օդանավակայանում: Տոնավաճառին կներկայացվեն ոլորտի վերջին զարգացումները, որին մեծ մասնակցություն կունենա Թուրքիայի օդագնացության արդյունաբերությունը տեսականիով:

Հաբերթուրք – ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ Ֆ35-ի համաձայնություն

Թուրքիան եւ 11 երկրներ 400 հատ Ֆ35 ժետ ձեռքբերելու համար համաձայնության են եկել: 37 մլրդ դոլարի ռեկորդային վաճառք է կայանալու: 2006 թվականից ի վեր արտադրվող՝ ուրվական ինքնաթիռները, վերջին տեխնոլոգիաներով են հագեցված եւ դա էլ առաջին անգամ կներկայացվի հունիսի 20-ին Փարիզում մեկնարկելիք աիր շոու տոնավաճառի շրջանակում:

Սթար – Թուրքիայի զինվորը, Քաթարի բանակի հետ համատեղ զինավարժություն

Թուրքիայի եւ Քաթարի միջեւ ձեռքբերված համաձայնության շրջանակում Քաթար մեկնած Թուրքիայի զինվորները, տարածք են հասել: Թուրքիայի զինվորները Քաթարի բանակի հետ միասին համատեղ զինավարժություն կիրականացնեն: Քաթարի հեղինակային լրատվական գործակալություն Էլ-Ջեզիրեն նշում է, որ Թուրքիայի միավորումը տարածք է հասել եւ Քաթարի բանակի հետ միասին մի շարք զինավարժություններ են իրականացրել:

Սաբահ – Օգնության նավը Գազաի ճանապարհին

Իսրայելի կողմից շրջափակված Գազայում 100 հազար 600 տոն օգնություն տեղափոխող Acqua Stella անունով նավը ճանապարհ է դուրս եկել: Օգնության իրերի մեջ են ինչպես սնուն, այնպես էլ խաղալիքներից մինջ հեծանիվներ եւ տոնակայան հագուստներ, որոնք կտրվեն Պաղեստինի երեխաներին:



Այս թեմայով լուրեր