Թուրքական Մամուլ

Մամուլի տեսություն

739714
Թուրքական Մամուլ

Յենի Շաֆակ. «ԵՄ-ին 3 ուղերձ»

 

Նախագահ Էրդողանը հանդիպելով Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ հղել է հստակ ուղերձներ։ Էրդողանը հանդիպմանը ուշադրություն է դարձրել Թուրքիա-ԵՄ հարաբերությունների զարգացման վրա։ Ահաբեկչության դեմ պայքարում Անկարայի մենակ լինելու մասին նշող Էրդողանը պահանջել է ահաբեկչության դեմ համագործակցություն։ ԵՄ-ի հետ 2016թ-ի մարտ ամսում ստորագրվող պայմանագրի կիրառման կարեվորությունը նշող Թուրքիայի նախագահի համաձայն  կազմակերպությունը պետք է կատարի իր հանձնարարությունները։

 

Վաթան. «Շնորհակալ ենք Թուրքիային»

 

ԱՄՆ-ի ՄԱԿ-ում մշտական դեսպան Նիկի Հալեյը այցելություն է կատարել, 8.063 սիրիացիների բնակեցված Հաթայի ճամբարը։ Տեղում հետազոտություն անցկացնող Հալեյը տեղեկություն է ստացել սիրիացիների մանկապարտեզների մասին։ Ճամբարի պայմանները եւ հնարավորությունները հավանող Հալեյը նշել է հետեւյալը. «Շնորհակալություն ենք հայտնում սիրիացի փախստականների հարցում Թուրքիային եւ իր ժողովրդին»։

 

Սթար. «Տեղական ավտոմեքենայում առաջին քայլ»

 

Նախագահ Էրդողանը Բորսաների եւ առեւտրական պալատների ժողովում ելույթ ունենալուց հետո ճանապարհային քարտեզը որոշելու նպատակով հանդիպել է միության նախագահ Ռըֆատ Հիսարջըկլըօղլուի հետ։ Գիտության, արդյունաբերության եւ տեխնոլոգիայի նախարար Ֆարուկ Օզլուն տեսակցությունից հետո նշել է հետեւյալը. «Համաձայնվելուց հետո կարելի է խոսել օրացույցի մասին։ Մեր նպատակն է 2019թ-ին արտադրել առաջին տեղական ավտոմեքենան»։

 

Սաբահ. «Թուրքիան ներդրման հարցում ձգողական ուժ»

 

Թուրքիա-ԱՄՆ աշխատանքային խորհուրդը հավաքվեց մայրաքաղաք Վաշինգտոնում։ Մասնակիցների համաձայն որպես ներդրում եւ երիտասարդ բնակչություն, Թուրքիան շարունակում է լինել ձգողական ուժ։ Թուրքիան երկար տարիներ, երիտասարդ բնակչությամբ կպահպանի նշյալ հատկությունը։

 

Հյուրրիյեթ. «Մարիա Քերիին հիշեց Հականին»

 

Անգլիայում տեղի ունեցող հաբաեկչական հարձակման ընթացքում մահացող 29 տարեկան Հական Հետի նկարը սոցցանցում կիսվել է ամերիակցի հանրահայտ երգչուհի Մարիա Քերին։ Նա նկարի տակը հայտնել է իր խորը ցավակցությունը։

 

 

 



Այս թեմայով լուրեր