Թուրքական Մամուլ

Մամուլի տեսություն

654737
Թուրքական Մամուլ

Հաբերթուրք. «Ռուս եւ անգլիական ինքնաթիռները Էլ Բաբում ռմբակոծել են ԻԼԻՊ-ին»

 

Գլխավոր հրամանատարությունը նշել է, որ ահաբեկչական խմբավորում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում Թուրքիա եւ Ռուսաստանի միջեւ ստորագրվող պայմանագրի համաձայն ռուսական ժետ ինքնաթիռները ռմբակոծել են Էլ Բաբը։ Ռուս հրամանատար Սերգեյ Ռուսկովը հաղորդում է, կազմակերպվող օդային հարձակման հաջողությամբ ավարտվելու վերաբերյալ։ Իսկ դաշնակից ուժերից Անգլիան Էլ ռմբակոծել է կրկին Էլ Բաբը։

 

Սաբահ. «140 միլիարդ դոլարանոց Կատարական առիթ»

 

Թուրքական ընկերությունները հրավեր են ստացել Կատարից։ 2022թ-ի աշխարհի ֆուտբոլի առաջնության համար 140 միլիարդ դոլարանոց ներդրում կատարել նախատեսող Կատարը հրավիրել է թուրքական ընկերություններին։ Թուրքիայի առեւտրական պալատի եւ բորսաների միության նախագահ Ռըֆատ Հիսարջըկլըօղլուն մամլո ասուլիս է կազմակերպել իր պաշտոնակից կատարցի Ալ Թանիի հետ։ Նա ասաց. «Մեր նպատակն է զարգացնել փոքր եւ միջին մեծությամբ ձեռներեցներին։ Նշյալ թեմայում հաջող երկրների ցուցակում է Թուրքիան։ Մենք ցանկանում ենք համագործակցել»։

 

Վաթան. «Սկսում է առաջին տեղական ռազմանավի կառուցումը»

 

Թուրքիայի առաջին ռազմանավի կառուցումը այսօր սկսելու է արարողությամբ։ Առաջին երկաթը այսօր ծեծվելու է ՊՆ Ֆիկրի Ըշըկ եւ ծովակալ Բոսթանօղլուի կողմից։ 113մ երկարություն ունեցող ռազմանավը ավարտվելու է 3 տարի 10 ամիս հետո, իսկ ծառայության կանցնի 2021թ-ին։ «Ստամբուլ անվանվող նավը Սոմալի կամ Եմեն կարող է հասնել առանց նավթալիցքավորման»։

 

Սթար. «1915 Չանակկալեի կամուրջի համար հերթ են սպասում հսկա ընկերություններ»

 

Տրանսպորտի, ծովագնացության եւ հաղորդակցության նախարար Ահմետ Արսլանը նշել է, որ Դարդանելյան նեղուցում նախատեսվող կամուրջի կառուցման համար հերթ են սպասում 7 ճապոնական, 3 չինական, 2 կորեական եւ 1 իտալական ընդհանուր 24 ընկերություններ։ Հանրապետության 100 ամյակի համար կամուրջը ունի մեծ կարեվորություն։

 

Հյուրրիյեթ. «50 տարի անց վերադարձել է տուն»

 

Անգլիացի Թելմա Բիշոպը 1960թ-ին Իզմիր քաղաքի Էֆեսի ավերակները շրջագայելուց գնել էր տուփ, որը ունեցել է պատմական արժեք, ընդ ուրում 50 տարի անց վերադարձրել է Թուրքիա։ Տուփը ունի 5000 տարվա պատմություն եւ ցուցադրվելու է Անկարայի քաղաքակրթությունների թանգարանում։   

 

 

 

 


Պիտակներ: #Վաթան , #Սթար , #Սաբահ

Այս թեմայով լուրեր