Թուրքական Մամուլ 18.10.2014

Մամուլի Տեսություն

161504
Թուրքական Մամուլ 18.10.2014

Սթար օրաթերթը ՙնախարար Յըլդըզը հաղորդել է նավթի գներում զեղջը՚ վերնագրով լուրում հաղորդում է, որ ոչ մշակված նավթի բարելը արժի 86 դոլլար, որը ուրախության պատճառ է դարձել Թուրքիայի համար։ Էներգիա եւ Բնական Պաշարների նախարար Թաներ Յըլդըզի համաձայն Թուրքիան զեղջված ժամանակահատվածում կունենա 3.2-ից 3.4 միլլիարդ դոլլար շահույթ։

Սաբահ օրաթերթը ՙԵվրոպայից գալիս է հրեշտակ ներդրողներ՚ վերնագրով լուրում տեղեկացնում է, որ կենտրոնը Բրյուսելում գտնվող ԵՄ-յան ՙEURADA՚ Եվրոպայի Բարգավաճման Գործակալությունների Միության հրեշտակ ներդրող առեւտրական կազմակերպության ներկայացուցիչների Ստամբուլում ֆորում անցկացնելու մասին։ Հրեշտակ ներդրողները, Ստամբուլյան Բորսայի եւ Ֆորբեսի հիմնադրամի համագործակցությամբ 15-16 դեկտեմբեր թթ-ի միջեւ կմասնակցեն ֆորում։

Յենի Շաֆակ օրաթերթը ՙպետությունը հետեւում է հսկայական նախագծերին՚ վերնագրով լուրում փոխանցում է, որ կառավարության միջին ժամկետային ծրագրի համաձայն 2015-2017 թթ-ի միջեւ աջակցություն կստանա պետական հաստատությունները եւ ընդհանուր երկրի ենթակառույցը։ Այսպիսով ավելի արագ ավարտին կհասնեն պետական աջակցություն ստացող ներդրումներ։

Միլլիյեթ օրաթերթը ՙՍտամբուլ-Անկարա 3 եվրո՚ վերնագրով լուրում հաղորդում է, որ Դերինդերե շարժիչով փոխադրամիջոցների էլեկտրականությամբ 1.5 ժամանոց լիցքավորման հետ 400 կմ ընթանալու մասին։ Այսպիսով Ստամբուլ-Անկարա ճանապարհը ծախսելու է 3 եվրո արժողությամբ հոսանք։


Պիտակներ:

Այս թեմայով լուրեր