Թուրքական Մամուլ 17.10.2014

Մամուլի Տեսություն

160265
Թուրքական Մամուլ 17.10.2014

Ակշամ օրաթերթը ՙ6 տարածաշրջաններում 8 անվտանգ կետեր՚ վերնագրով լուրում հաղորդում է, որ ԻՇԻՊ-ի դեմ ռազմական գործողության հնարավորությունը մեծանալուց Թուրքիայի, ԱՄՆ-ին իր կարմիր գծերը կրկնելու մասին։ Թուրքիան կրկնել է բուֆերային գոտու փոխարեն անվտանգության տարածք հասկացողությունը։ Թուրքիայի համաձայն փախստականների անվտանգության համար անհրաժեշտ է արգելված թռիչքի գոտի, որի երաշխիքն է լինելու ՄԱԿ կամ միջազգային կազմակերպություններից մեկը։

Յենի Շաֆակ օրաթերթը ՙնախարարը արտահայտել է հսկա նախագծի օրացույցը՚ վերնագրով լուրում տեղեկացնում է, որ պաշտոնական այցելության շրջանակում Ադրբեջան մեկնող Տրանսպորտի, Ծովագնացության եւ Հաղորդակցության նախարար Լուտֆի Էլվանի Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի ելույթի վերաբերյալ։ Նրա համաձայն նշյալ նախագիծը ինչ-որ ծրագիր չի այլ եղբայրության եւ բարգավաճման համակարգ է։

Վաթան օրաթերթը ՙԹուրքիայի համար նոր պաշտոն՚ վերնագրով լուրում փոխանցում է, որ Թուրքիան վարելու է, ԱՄՆ-ում ստորագրվող նոր երկիր խմբի ստորագրությամբ 2014-2016թթ-ի համար գործադիր տնօրինության տեղակալությունը եւ 2020-2024թթ-ի համար գործադիր տնօրինության պաշտոնները։ Այսպիսով Թուրքիան առաջին անգամ ԱՄՀ-ից հետո պաշտոն կստանա համաշխարհային բանկի գործադիր մարմնի շարքերում։

Յենի Շաֆակ օրաթերթը ՙՇտայնմայերը դեմ է ՓՔՔ կատարվող զենքի օգնության՚ վերնագրով լուրում հաղորդում է, որ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի ՙTwitter՚-ում հարցեր պատասխանելու մասին։ Կանանչներ խմբի ներքին քաղաքականության խոսնակ Վոլկեր Բեքի ՙԳերմանիայի համար ինչքանով է ճիշտ ահաբեկչական կազմակերպություն ՓՔՔ-ն զինելու միտքը՚ հարցը պատասխանել է հետեւյալ կերպ՝ ՙԵթե ՓՔՔ-ն Թուրքիան սպառնում է նոր հարձակումներով, ապա հնարավոր չի զենք հանձնել կազմակերպության՚։

Սաբահ օրաթերթը ՙՍումելայի վանքը ստանալու է նախկին շքեղությունը՚ վերնագրով լուրում հաղորդում է, որ Տրաբիզոնի Մաչկա շրջանում գտնվող Սումելա վանքի վերանորոգման ծրագրի Մշակույթի եւ Տուրիզմի նախարարության կողմից հանձն առնվելու վերաբերյալ։ Թուրքիա եւ Արեւելյան Սեւ Ծովի ամենակարեվոր տուրիզմի կենտրոններից մեկը համարվող վանքը տարեկան այցելում է հարյուրահազարավոր տեղացի եւ օտար տուրիստներ։


Պիտակներ:

Այս թեմայով լուրեր