Թուրքական Մամուլ 28.05.2014

Մամուլի Տեսություն

75539
Թուրքական Մամուլ 28.05.2014

Հաբերթուրք օրաթերթը ՙարժեքավոր մեծահոգություն՚ վերնագրով լուրում հաղորդում է, որ Նախագահ Աբդուլլահ Գյուլի Նորվեգիայի ԱԳ նախարար Բորգ Բրենդի հետ հանդիպելու մասին։ Բրենդը, սիրիացի փախստականների հանդեպ ցուցաբերվող մեծահոգության համար շնորհակալություն է հայտնել։ Նա ասաց. ՙԹուրքիան ամենամեծ դերակարն է Սիրիայում ճգնաժամը լուծելու հարցում՚։

Յենի Շաֆակ օրաթերթը ՙՑնցվեց Բրյուսելը՚ վերնագրով լուրում տեղեկացնում է, որ Եվրոպայում ընտրությունների պատճառ դարձած քաղաքական գետնացնցումների շարունակելու վերաբերյալ։ ԵՄ անդամ 28 երկրների ընտրություններում անհանգստություն է առաջացրել Իսլամաֆոբիա, ազգայնամոլություն, ձախակողմյանների եւ ռասիստական կուսակցությունների հաջողությունը։ Գագաթնաժողովից առաջ ելույթ ունեցող Ֆրանսիայի նախագահ Օլանդը նշել է, միության պատասխանատվության նվազեցումը։ Նա ասաց. ՙԵվրոպան պետք է պարզ լինի, էությունը ցույց տա եւ պետք է իմանա նահանջելու պահը՚։ Իսկ Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը ելքը տեսնում է տնտեսական վերելքում։

Ակշամ օրաթերթը ՙՀիլթին կենտրոն է ընտրել Թուրքիան՝ 2013թ-ին մեծացել է 34 տոկոս՚ վերնագրով լուրում փոխանցում է, որ մեխանիկական, էլեկտրական, էներգետիկական եւ արդյունաբերության ոլորտներում պրոֆեսիոնալների համար ծառայություն մատուցող ընկերության Թուրքիայում 34 տոկոս մեծանալու մասին։ 17 տարի է Թուրքիայում գտնվող Հիլթի ընկերությունը վերջին 3 տարիներում Միջին Ասիա եւ Իրաքի համար ղեկավարական կենտրոն է ընտրել Թուրքիային։ Ընկերության տնօրեն Մեյմետչիկ Կալայը նշել է հետեւյալը՝ ՙ2013թ-ին շինարարական ոլորտը մեծացել է 7.1, իսկ Հիլթին 34 տոկոս՚։

Սթար օրաթերթը ՙԻտալացիներից դեղորայքի հսկայական ներդրում՚ վերնագրով լուրում հաղորդում է, որ Թուրքիայում 2008-ից ի վեր ակտիվություն ցուցաբերող իտալական ՙRecordati՚ դեղորայքի ընկերության Թեկիրդաղում 50 միլլիոն դոլլարանոց արտադրամաս բացելու աշխատանքների մասին։

Սաբահ օրաթերթը ՙամեն մի ֆիլմի համար 23 մրցանակ՚ վերնագրով լուրում տեղեկացնում է, որ Կաննի կինոփառատոնում ոսկե արմավենու ճյուղը շահող Ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի մինջեւ հիմա ստեղծած 7 ֆիլմերի համար 166 մրցանակ ստանաուլ վերաբերյալ։


Պիտակներ:

Այս թեմայով լուրեր