NASA-ն կստեղծի Երկրի բոլոր անտառների եռաչափ քարտեզը
NASA-ն Երկրի ուղեծիր կհանի լազերային ալտիմետրով GEDI արբանյակը, որը թույլ կտա կազմել Երկրի անտառների առաջին եռաչափ քարտեզը:
NASA-ն Երկրի ուղեծիր կհանի լազերային ալտիմետրով GEDI արբանյակը, որը թույլ կտա կազմել Երկրի անտառների առաջին եռաչափ քարտեզը:
Անտառները, օվկիանոսների նման, հավաքում են մթնոլորտի ածխաթթու գազը, եւ դրանց հատումը կարող է հանգեցնել ածխածնի արտանետմանը եւ մոլորակի մակերեւույթին ջերմաստիճանի բարձրացմանը։
NASA-ն ծրագրում է կանխել այդ սպառնալիքը։ GEDI արբանյակը, որին դեկտեմբերի 4-ին ուղեծիր կտանի հրթիռակիր SpaceX Dragon-ը, կկազմի Երկրի բոլոր անտառների 3D մոդելը։
Եռաչափ նկարը գիտնականներին հնարավորություն կտա գնահատելու ծառերի բիոզանգվածը եւ ածխաթթու գազի ծավալը, որ նրանք պահում են, որպեսզի հասկանան, թե որ անտառների հատումը կհանգեցնի ավելի շատ CO2-ի արտանետմանը։
Արբանյակը Երկիր կուղարկի վայրկյանում 232 լազերային ազդակ, այնուհետեւ կֆիքսի ազդանշանը, որը թույլ կտա որոշել ծառերի ձեւն ու կառուցվածքը։
Այս թեմայով լուրեր
Սամարա Ջոյը Ստամբուլում կհանդիպի երաժշտասերների հետ
Ամերիկացի ջազ երգչուհի Սամարա Ջոյը ապրիլի 19-ին Ստամբուլում կհանդիպի երաժշտասերների հետ։