WhatsApp-ում գովազդներ կլինեն

WhatsApp-ի փոխնախագահ Քրիս Դենիելսը հաստատել է, որ մեսինջերում շատ շուտով գովազդ կհայտնվի։

1080072
WhatsApp-ում գովազդներ կլինեն

WhatsApp-ի փոխնախագահ Քրիս Դենիելսը հաստատել է, որ մեսինջերում շատ շուտով գովազդ կհայտնվի։

Գովազդները կերեւան գրառումների բաժնում՝ այնտեղ, որտեղ օգտատերերը փոխանակում են կարճ տեսանյութեր կամ լուսանկարներ, որոնք 24 ժամից անհետանում են։

Facebook-ում նշել են, որ WhatsApp-ի գրառումներից օրական մոտ 450 մլն մարդ է օգտվում։

Մեկնաբանելով նորարարությունը՝ Դենիելսն ընդգծել է, որ դա WhatsApp-ի «դրամայնացման» հիմնական միջոցը կլինի, ինչպես նաեւ՝ ընկերությանը մեսինջերի լսարանին հասանելիություն ձեռք բերելու հնարավորություն կտա։

Հարկ է նշել, որ հավելվածը ստեղծողները սկզբում չէին որոշել գովազդի միջոցով «դրամայնացնել» այն։ Մեսինջերի միջոցով եկամուտ ստանալու WhatsApp-ի նոր սեփականատեր Facebook-ի ցանկությունը նրանց ստիպեց հեռանալ իրենց իսկ նախագծից։


Պիտակներ: #WhatsApp , #Գովազդ

Այս թեմայով լուրեր