Աշխարհի ամենատարեց մարդը

Բոլիվիայի բնակչուհի Ջուլիա Ֆլորես Կոլկը աշխարհի ամենատարեց մարդն է համարվում

1039437
Աշխարհի ամենատարեց մարդը

Բոլիվիայի բնակուհի Ջուլիա Ֆլորես Կոլկը աշխարհի ամենատարեց մարդն է համարվում. նա 118 տարեկան է:

Կինը շարունակում է երգել բնիկների քեչուա լեզվով եւ փոքրիկ կիթառ է նվագում, որն իր հայրենի Սակաբա քաղաքում Charango են կոչում: Իր երկար կյանքի ընթացքում նա երկու համաշխարհային պատերազմ եւ իր հայրենի Բոլիվիայում մի քանի հեղափոխություն է վերապրել:

Նրա անձը հաստատող փաստաթղթում նշվում է, որ Ֆլորես Կոլկը ծնվել է 1900 թվականի հոկտեմբերի 26-ին Բոլիվիայի լեռներում գտնվող հանքարդյունաբերական ճամբարում: 117 տարի եւ 10 ամիս նա Բոլիվիայի ամենատարեց կինն է եւ հնարավոր է, որ՝ ամենածեր ողջ կինն ամբողջ աշխարհում:



Այս թեմայով լուրեր