Նոր սկանդալ Facebook-ի շուրջ

Facebook-ը կիսվում է օգտատերերի տվյալներով սմարթֆոնների արտադրողների հետ:

985920
Նոր սկանդալ Facebook-ի շուրջ

Facebook-ը կիսվում է օգտատերերի տվյալներով սմարթֆոնների արտադրողների հետ:

Facebook-ը կիսվում է օգտատերերի անձնական տվյալներով սմարթֆոնների եւ այլ էլեկտրոնային սարքերի խոշորագույն արտադրողների հետ, հայտնու մէ՝ The New York Times-ը:

The New York Times-ի համաձայն Facebook-ը վերջին տասնամյակի ընթացքում մի շարք պայմանագրեր է կնքել էլեկտրոնային սարքերի խոշոր արտադրողների հետ, որոնք թույլ են տալիս ընկերություններին օգտվել Facebook-ի օգտատերերի տվյալներից:

Ինչպես նշվում է, այդ պայմանագրերը կասկածի տակ են դնում Մարկ Ցուկերբերգի ընկերության կողմից օգտագործողների տվյալների պաշտպանության կանոններին հետեւելու դրույթը: Ընդ որում, ըստ փորձագետների, սմարթֆոնների արտադրողների համար հասանելի են ոչ միայն Facebook-ի օգտատերերի, այլ նաեւ նրանց ընկերների տվյալները:


Պիտակներ: #Facebook , #սականդալ

Այս թեմայով լուրեր