Սթիվեն Հոքինգի արհեստական ինտելեկտի անդրադրձ

Սթիվեն Հոքինգը պատմել է արհեստական ինտելեկտի դերի մասին

594518
Սթիվեն Հոքինգի արհեստական ինտելեկտի անդրադրձ

Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը պատմել է մարդկության ապագայում արհեստական ինտելեկտի դերի մասին։

Հոքինգը հայտնել է, որ հզոր արհեստական ինտելեկտի ստեղծումը կդառնա մարդկության համար կամ լավագույն, կամ վատագույն իրադարձությունը։ Նման տեսակետ է նա հայտնել Քեմբրիջի համալսարանում Ապագա ինտելեկտի կենտրոնի բացման ժամանակ։

«Մենք շատ ժամանակ ենք ծախսում ուսումնասիրելով պատմությունը, որը, եկեք շիտակ ասենք, հիմնականում հիմարությունների մասին է»,- ասել է Հոքինգը։

Գիտնականը դրական փոփոխություն է անվանել այն, որ հիմա ուսումնասիրության առարկա կդառնա նաեւ ինտելեկտի ապագան։

Հոքինգը բազմիցս նախազգուշացրել է արհեստական ինտելեկտի հնարավոր ռիսկերի մասին։ Միաժամանակ նա նաեւ դրական կողմերն է նշում։ Գիտնականը չի բացառում, որ այդ նոր տեխնոլոգիական հեղափոխության շնորհիվ մարդկությունը կկարողանա չեզոքացնել այն վնասի մի մասը, որը բնությանը պատճառել է ինդուստրալիզացիան։ «Եվ իհարկե մենք նպատակ ունենք նաեւ վերջնականապես արմատախիլ անել հիվանդություններն ու աղքատությունը»,- ասել է Հոքինգը։ «Մեր կյանքի յուրաքանչյուր ասպեկտ կփոխվի։ Կարճ ասած՝ ապա արհեստական ինտելեկտի ստեղծման հաջողությունը կարող է դառնալ ամենամեծ իրադարձությունը մեր քաղաքակրթության պատմության մեջ»,- շեշտել է նա։



Այս թեմայով լուրեր