Քեմբրիջում ստեղծվել է աշխարհի ամենափոքր շարժիչը

Քեմբրիջի համալսարանի գիտաշխատողներն աշխարհի ամենափոքր շարժիչն են ստեղծել, որը պետք է օգնի կառավարել նանոռոբոտներին:

484037
Քեմբրիջում ստեղծվել է աշխարհի ամենափոքր շարժիչը

Քեմբրիջի համալսարանի գիտաշխատողներն աշխարհի ամենափոքր շարժիչն են ստեղծել, որը պետք է օգնի կառավարել նանոռոբոտներին:

Հատկանշական է, որ տվյալ սարքի չափը մետրի մի քանի միլիարդային մաս է կազմում եւ որպես էներգիա լույսն է օգտագործում: Այս շարժիչը կազմված է փոքրագույն լիցքավորված ոսկե գնդերից, որոնք ծածկված են հատուկ ջերմազգայուն պոլիմերային գելով:  

Լազերի օգնությամբ մինչեւ որոշակի աստիճան տաքանալուն զուգահեռ շարժիչը վայրկյանից կարճ ժամանակահատվածում մեծ քանակությամբ առաձգական էներգիա է արտազատում: Միաժամանակ ոսկու մասնիկները մոտենում են իրար եւ ամուր կլաստերներ են ձեւավորում: 

Հենց որ սարքը սառում է, ոսկու մասնիկներն անմիջապես լայնանում են: 

Բրիտանացի ինժեներները հայտնում են, որ իրենց մշակած շարժիչն անհամեմատ ավելի հզոր է այսօր գոյություն ունեցող ցանկացած սարքից: Ներկայումս մշակողներն աշխատում են իրենց գյուտը գործնականում կիրառելու օգնությամբ: 



Այս թեմայով լուրեր