Google-ը ձայնի միջոցով վճարման համակարգ է գործարկել

Google-ը ձայնի միջոցով վճարման համակարգ է գործարկել

443884
Google-ը ձայնի միջոցով վճարման համակարգ է գործարկել

Ընկերության բլոգում ասվում է, որ Google-ը փորձարկում է Hands Free առանց կոնտակտի վճարային համակարգը։

Բջջային հեռախոսի վրա հավելվածը բեռնելուց հետո օգտատերը կարող է վճարել գնումների համար՝ արտասանելով «Ես վճարում եմ Google-ի միջոցով» արտահայտությունը։

Նույնականացումը նույնպես տեղի է ունենում լուսանկարի միջոցով, որը օգտատերը նախապես պետք է բեռնի հեռախոսի մեջ։

Սմարթֆոնը Wi-Fi-ով կամ Bluetooth-ով միանում է դրամարկղային տերմինալին, օգտատերն արտասանում է արտահայտությունը, որից հետո վաճառողը հաստատում է գնումը՝ օգտվելով գնորդի անվան սկզբնատառերն ու լուսանկարը:

Ներկայում այս ծառայությունը փորձարկություն է անցնում Սան Ֆրանցիսկոյում։



Այս թեմայով լուրեր