Ռուսաստան-Ուկրաինա հացահատիկային միջանցքի համաձայնագիրը հաստատվել է

Ռուս և ուկրաինացի պաշտոնյաները հաստատել են Սևծովյան հացահատիկային միջանցքի համաձայնագրի երկարաձգումը մինչև հուլիսի 18-ը։

1987971
Ռուսաստան-Ուկրաինա հացահատիկային միջանցքի համաձայնագիրը հաստատվել է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մայրաքաղաք Մոսկվայում իր ամենշաբաթյա ասուլիսում հայտարարություններ է արել Սևծովյան հացահատիկային միջանցքի մասին համաձայնագրի վերաբերյալ։

Նշելով, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ համաձայնագիրը երկարաձգվել է ևս 2 ամսով, Զահարովան ասել է.

«Մենք հաստատում ենք այս հարցի վերաբերյալ հայտարարությունները: Այսպիսով, հնարավորություն կա ոչ թե խոսքով, այլ փաստացիորեն օգնել ապահովելու համաշխարհային պարենային անվտանգությունը, և առաջին հերթին օգնել այն երկրներին, որոնք դրա կարիքն ունեն ամենաշատը»:

Զահարովան ընդգծել է, որ համաձայնագրի իրականացման գործընթացում առկա խնդիրները պետք է հնարավորինս արագ շտկվեն, և փորձագետները կաշխատեն այդ հարցով։

Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը սոցցանցերում հայտարարել է, որ հացահատիկի համաձայնագիրը երկարաձգվել է մինչև հուլիսի 18-ը ու ասեց․

«Մենք շնորհակալ ենք ՄԱԿ-ին և մեր թուրք գործընկերներին պարենային անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար»:

Կուբրակովն ընդգծել է, որ համաձայնագրի իրականացման «արհեստական» խոչընդոտները պետք է վերացվեն։

Նախագահ Էրդողանը երեկ հայտարարեց, որ որոշվել է երկարաձգել Սեւծովյան հացահատիկի միջանցքի համաձայնագիրը եւս 2 ամսով։



Այս թեմայով լուրեր