ՆԱՏՕ-ի Գլխավոր Քարտուղարը կայցելի Թյուրքիյե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր գալիս է Թյուրքիյե։

1901465
ՆԱՏՕ-ի Գլխավոր Քարտուղարը կայցելի Թյուրքիյե

ՆԱՏՕ-ի հայտարարության համաձայն՝ Ստոլտենբերգը Թյուրքիյեյում իր շփումների ընթացքում կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։

Չավուշօղլուի հետ մամլո ասուլիս կազմակերպելով Գլխավոր քարտուղարը վաղւ Ստամբուլում կհանդիպի Նախագահ Էրդողանի հետ։ Ստոլտենբերգը նույն օրը կայցելի նաև Չանաքկալե։

Սթոլթենբերգի բանակցություններում ակնկալվում է, որ կքննարկվեն Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված զարգացումները։



Այս թեմայով լուրեր