ՄԱԿ-ը հայտարարել է, որ հացահատիկի միջանցքը խոստումնալից է

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հայտարարեց, որ Թյուրքիյեյի միջնորդությամբ հացահատիկային միջանցքը խոստումնալից է։

1895756
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հացահատիկի միջանցքը խոստումնալից է

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) հրապարակած զեկույցում ասվում է, որ Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ ստորագրված հացահատիկի միջանցքի համաձայնագիրը՝ Ուկրաինայից հացահատիկի բեռնափոխադրումներ ապահովելու վերաբերյալ, խոստումնալից է և ցույց է տալիս ուժը առևտուրը ճգնաժամի ժամանակ։

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի զեկույցում նշվել է, որ այս համաձայնագրի երկարաձգումը կենսական նշանակություն ունի պարենի համաշխարհային գների իջեցման և պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից։

 

Նշվել է, որ համաձայնագրի շնորհիվ ուկրաինական նավահանգիստներում գործունեությունը վերադարձել է բնականոն հուն, և հոկտեմբերի 19-ի դրությամբ ուկրաինական նավահանգիստներից առաքվող հացահատիկի քանակը հասել է 8 միլիոն տոննայի։

Զեգույցին ներառվել է հետևյալ հայտարարությունը

«Թեև նախապատերազմյան համեմատ բեռնափոխադրումները նվազել են 40 և 50 տոկոսով, սակայն այս նախաձեռնության շնորհիվ պարենային ապրանքների գները կայունացել են և սկսել նվազման միտում»:

Կիսվելով այն տեղեկությամբ, որ պարենային ապրանքների համաշխարհային առաքումները հուլիսին նվազել են 8,6 տոկոսով, օգոստոսին՝ 1,9 տոկոսով և սեպտեմբերին՝ 1,1 տոկոսով,

«Այս գործարքը խոստումնալից է ապագայի համար և ցույց է տալիս առևտրի ուժը ճգնաժամի ժամանակ»:

 



Այս թեմայով լուրեր