Սուդանում հորդառատ անձրևի հետևանքով զոհվածների թիվը հասել է 99-ի

Քաղաքացիական պաշտպանության խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ երկրի տարբեր հատվածներում շարունակվող հորդառատ անձրեւի հետեւանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 99-ի, վիրավորվել՝ 93-ը։

1873264
Սուդանում հորդառատ անձրևի հետևանքով զոհվածների թիվը հասել է 99-ի

Հայտարարության մեջ նշվում էր, որ ջրհեղեղից ամբողջությամբ ավերվել է 24 հազար տուն, վնասվել է նաև 35 հազար տուն։

Ի դեպ ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի զեկույցում նշվում է, որ Սուդանի 18 նահանգներից 15-ում տեղատարափ անձրեւներից եւ ջրհեղեղներից տուժածների թիվը հասել է 226 հազարի։

Արտակարգ դրություն է հայտարարվել Նեղոս գետում, Ջազիրա, Սպիտակ Նեղոս, Արևմտյան Քուրդուֆան, Հարավային Դարֆուր և Քեսելե նահանգներում, որտեղ ջրհեղեղի աղետներ են տեղի ունեցել։

Երկրի կենտրոնական հատվածներում գտնվող Ջեզիրեի նահանգ Մենագիլը «աղետի գոտի» է հայտարարվել ջրհեղեղի հետևանքով զոհերի և նյութական կորուստների պատճառով։

Սուդանում հուլիս-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած հեղեղումների և վարարումների հետևանքով տարեկան ավելի քան 100 մարդ է կորցնում իրենց կյանքը, տասնյակ հազարավոր տներ, աշխատատեղեր և գյուղատնտեսական նշանակության հողեր են վնասվում։


Պիտակներ: #ջրհեղեղ , #Սուդան

Այս թեմայով լուրեր