Զելենսկի․ ԵՄ պետք է դադարեցնի Ռուսաստանին հովանավորելը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրամիությունը (ԵՄ) պետք է դադարեցնի Ռուսաստանին հովանավորելը։

1812096
Զելենսկի․ ԵՄ պետք է դադարեցնի Ռուսաստանին հովանավորելը

Զելենսկին իր տեսաուղերձում նշել է, որ ԵՄ-ն պետք է նավթի էմբարգո իրականացնի Ռուսաստանի դեմ ու շարունակեց.

«Եվրոպան պետք է հստակ ցույց տա, որ պատրաստ է հրաժարվել ռուսական էներգակիրների բոլոր մատակարարումներից, ԵՄ-ն պետք է դադարեցնի ռուսական ռազմական մեքենայի հովանավորությունը»:

Նշելով, որ ռուսական զորքերը ուժեղացրել են շարժունակությունը արևելքում և հարավում, շարունակել են հրթիռային և հրետանային հարձակումները, նոր զինտեխնիկա են բերել և պատրաստել իրենց ռեզերվները, Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է նաև հարավում գտնվող ուկրաինացիներին հավաքագրել իր բանակներում։

Զելենսկին ասել է, որ ռուսական բանակի նկատվող շարժունակությունը երկրի արևելքում և հարավում բացահայտում է նրանց անվստահությունը։

Նշելով, որ նույնիսկ իրենք՝ ռուս զինվորները, կասկածում են, որ ռուսական բանակը, որն ունի զգալի թվով ռազմական մեքենաների ռեզերվներ և նախկին խորհրդային ժամանակաշրջանի զինվորներ, կարող է «կոտրել» Ուկրաինան, Զելենսկին ասել է.

«Վաղ թե ուշ կա՛մ Ռուսաստանի վարչակազմն իսկապես խաղաղության կձգտի, կա՛մ այս պատերազմի արդյունքում Ռուսաստանը ընդմիշտ կլքի միջազգային ասպարեզը»։

Ռուսական զորքերը Ուկրաինայի վրա հարձակում են սկսել փետրվարի 24-ին։



Այս թեմայով լուրեր