Բլինկեն. Ռուսները ռազմական հանցագործություններ են կատարում

Միացյալ Նահանգների (ԱՄՆ) պետքարտուղար Անտոնի Բլինկենը հայտարարել է, որ իրենք եկել են այն եզրակացության, որ ռուսական ուժերը «ռազմական հանցագործություններ» են կատարել Ուկրաինայում։

1800998
Բլինկեն. Ռուսները ռազմական հանցագործություններ են կատարում

Բլինկենը գրավոր հայտարարություն է արել Ուկրաինայի պատերազմում գրանցված քաղաքացիական զոհերի և Ռուսաստանի հարձակումների մասին։

Նա հայտարարեց, որ իրենք ի սկզբանե հետևել են Ուկրաինայում խաղաղ բնակիչներին ուղղված Ռուսաստանի հարձակումներին և իրենց փաստաթղթերով փորձել արձանագրել դրանք։

Նախարար Բլինկենը՝ որպես օրինակ բերելով Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքի հիվանդանոցի և թատրոնի շենքերի գնդակոծությունը ասեց․

«(Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի ուժերը կիրառեցին այս մարտավարությունը նաև Գրոզնիում (Չեչնիա) և Հալեպում (Սիրիա), որտեղ նրանք ուժեղացրեցին իրենց ռմբակոծությունները՝ ճնշելու ժողովրդական դիմադրությունը»:

Բլինկենը հայտարարել է, որ Ուկրաինայի տարբեր շրջաններում խաղաղ բնակիչների և քաղաքացիական բնակավայրերի թիրախ դարձած ռուսական հարձակումների մեծ քանակությունը փաստագրվել է կամ հրապարակայնորեն կամ հետախուզական աղբյուրների մանրազնին հսկողության արդյունքում ու շարունակեց․

" Անցյալ շաբաթ ես ասացի, որ ԱՄՆ-ի լիազորված փորձագետներն աշխատում են Ուկրաինայում հնարավոր ռազմական հանցագործությունների փաստագրման ուղղությամբ: Այսօր ես հայտարարում եմ, որ մեզ հասանելի տեղեկատվության լույսի ներքո ԱՄՆ վարչակազմը հասել է այն գնահատականին, որ ռուսական ուժերը ռազմական հանցագործություններ են կատարել Ուկրաինայում»։

Բլինկենը նաև հավելել է, որ իրենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն ռազմական հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անցյալ շաբաթ իր հայտարարության մեջ պաշտպանել է, որ «Պուտինը ռազմական հանցագործ է», իսկ Բլինկենը հայտնել է, որ լիովին համաձայն է այս հայտարարության հետ։

Մյուս կողմից, Մոսկվայի վարչակազմը պնդում էր, որ այն պնդումները, թե իրենք թիրախավորում են Ուկրաինայում խաղաղ բնակիչները, անհիմն են։

Ռուսական զորքերը Ուկրաինայի վրա հարձակում են սկսել փետրվարի 24-ին։

 



Այս թեմայով լուրեր