Ռուսաստանը սկսում է ներխուժել Ուկրաինա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրենք հատուկ ռազմական գործողություններ են սկսել Ուկրաինայի արեւելքում գտնվող Դոնբասում։

1784145
Ռուսաստանը սկսում է ներխուժել Ուկրաինա

Վլադիմիր Պուտինը վաղ առավոտյան իր հեռուստաալիքով դիմել է ժողովրդին։

Հիշեցնելով, որ Ուկրաինայի արևելյան այսպես կոչված անջատողական կառավարությունները Ռուսաստանից ռազմական օգնություն են խնդրել՝ Պուտինը ասեց․

«Ըստ այդմ, ես որոշեցի կազմակերպել հատուկ ռազմական գործողություն, գործողության նպատակն է պաշտպանել մարդկանց, ովքեր ութ տարի շարունակ ենթարկվել են Կիեւի ռեժիմի կողմից բռնությունների եւ ցեղասպանության: Մենք կձգտենք մաքրել Ուկրաինան նացիզմից և միլիտարիզմից, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր մեծ թվով արյունալի հանցագործություններ են կատարել խաղաղ բնակչության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ»:

Ընդգծելով, որ իրենք մտադիր չեն ներխուժել Ուկրաինայի տարածք՝ Պուտինն ասել է, որ իրենք ոչ մեկին ոչինչ չեն պարտադրելու։

Մյուս կողմից, Ռուսաստանը հայտարարեց, որ իր օդային տարածքը Ուկրաինայի և Բելառուսի հետ արևմտյան սահմանին փակ է քաղաքացիական թռիչքների համար։



Այս թեմայով լուրեր