Բայդենն ու Մակրոնը հեռախոսազրույցով քննարկել են ուկրաինական ճգնաժամը

Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) նախագահ Ջո Բայդենը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գնահատել են ուկրաինական ճգնաժամի վերջին իրավիճակը։

1776240
Բայդենն ու Մակրոնը հեռախոսազրույցով քննարկել են ուկրաինական ճգնաժամը

Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ Բայդենն ու Մակրոնը հեռախոսազրույցով քննարկել են ուկրաինական ճգնաժամը։

Ընդգծելով ՆԱՏՕ-ի դաշնակիցների սերտ համակարգումը ուկրաինական սահմանին Ռուսաստանի ռազմական կուտակումների դեպքում՝ երկու առաջնորդները քննարկել են նաեւ Մակրոնի վերջին այցերը Ռուսաստան եւ Ուկրաինա:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Մոսկվայում քննարկել է ուկրաինական սահմանին տիրող ճգնաժամը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Կիեւում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։



Այս թեմայով լուրեր