Միացյալ Նահանգները հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ամենօրյա ասուլիսում ասել է, որ Ռուսաստանի սպառնալիքը՝ ցանկացած պահի Ուկրաինա ներխուժելու մասին, շարունակվում է, սակայն իրենք դեռ չեն գուշակում, թե դա երբ կլինի։

1768351
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա

Ջեն Փսակին ասեց․

«Մենք չենք կարող կարդալ (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի մտքերը»։

Ընդգծելով, որ ԱՄՆ-ը զգոն է բոլոր տեսակի սցենարների համար, Փսակին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը. «Մեր նախընտրած ճանապարհը դիվանագիտությունն է, բայց մենք տեսնում ենք, որ սահմանամերձ շրջանում շարժունակությունը մեծացել է»։

Ընդգծելով, որ Բայդենի ներկայիս կենտրոնացումը ՆԱՏՕ-ի արևելյան թեւն է, Փսակին ասեց. «Հստակեցման համար Բայդենը Ուկրաինա զորքեր ուղարկելու մտադրություն կամ ցանկություն չունի»։

Մինչդեռ Ջո Բայդենը հայտարարել է, որ կարող է պատժամիջոցներ կիրառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ, եթե նա ներխուժի Ուկրաինա։

Ջո Բայդենը մայրաքաղաք Վաշինգտոնում փոքր բիզնես կատարած այցի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։

«Դուք պատժամիջոցներ կկիրառեի՞ք Պուտինի նկատմամբ, եթե նա ներխուժեր Ուկրաինա։ Հարցին Բայդենը պատասխանել է «Այո»։

 

Բայդենն ասել է, որ 8500 ամերիկացի զինվորներ պատրաստ են ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրների պաշտպանության համար եւ այդ զինվորներից ոմանք մոտ ապագայում կարող են տեղափոխվել Եվրոպա, նա ասաց. «ՆԱՏՕ-ի ոչ մի երկիր վախենալու կարիք չունի, մենք՝ որպես ՆԱՏՕ, կգանք նրանց պաշտպանությանը»։

Հայտարարելով, որ Ուկրաինա հնարավոր ներխուժումը տնտեսական հետեւանքներ կունենա Ռուսաստանի համար՝ Բայդենն ասեց․ «Մենք Ուկրաինայում ամերիկյան կամ ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայելու պլաններ չունենք»։

Ընդգծելով, որ ինքը նախազգուշացրել է Պուտինին, որ ներխուժման գինը «չափազանց ծանր» է լինելու, Բայդենն ասեց. «Ես նրան ասացի, որ եթե նա մտնի Ուկրաինա իր բոլոր զորքերը սահմանին, դա կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ ներխուժումը։ Այս իրավիճակը կփոխի ողջ աշխարհը»։

 



Այս թեմայով լուրեր