ՄԱԿ. Չենք ցանկանում ռազմական գործողություններ տեսնել Ուկրաինայի դեմ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հայտարարել է, որ չի ցանկանում ռազմական գործողություն տեսնել Ուկրաինայի դեմ։

1757227
ՄԱԿ. Չենք ցանկանում ռազմական գործողություններ տեսնել Ուկրաինայի դեմ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը ամենօրյա մամուլի ճեպազրույցում ասել է, թե Ներառյալ Միացյալ Նահանգների (ԱՄՆ) նախագահ Ջո Բայդենի եւ նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի բարձր մակարդակի հանդիպումը, Ռուսաստան-Ուկրաինա թեմայով հանդիպումները գոհունակությամբ են ընդնում։
Նշելով, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ աճող լարվածությունը մտահոգիչ է, Դյուժարիկը ասեց.
«Մենք չենք ցանկանում տեսնել թշնամական ռազմական գործողություն Ուկրաինայի դեմ, անկախ նրանից, թե որտեղից է դա գալիս»:

Դյուժարիկը նշել է, որ իրենք ցանկանում են, որ երկխոսությունը շարունակվի՝ լարվածությունը թուլացնելու համար։
Վերջին ամիսներին ուկրաինական սահմանին Ռուսաստանի աճող ռազմական կուտակումները մեծացրել են մտավախությունները, որ Ռուսաստանը կներխուժի Ուկրաինա, եւ լարվածությունը Արևմուտքի եւ Մոսկվայի միջեւ:
Մինչ դեէսկալացիայի կոչերն ու այս ուղղությամբ շփումները շարունակվում են, հաջորդ շաբաթ նախատեսվում է բանակցություններ վարել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ՝ քննարկելու անվտանգության երաշխիքները։



Այս թեմայով լուրեր