Հանդիպում են ունեցել Պուտինն ու Մոդին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ քննարկել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրավիճակը։
1750290
![Հանդիպում են ունեցել Պուտինն ու Մոդին](http://cdn.trt.net.tr/images/xlarge/rectangle/6545/ec8a/8139/5d6fae82591ad.jpg?time=1718434441)
Կրեմլի պալատի հայտարարության համաձայն՝ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մոդիի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Ռուսաստանի և Հնդկաստանի միջև պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մտքեր են փոխանակվել միջազգային կայունության և անվտանգության, այդ թվում՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել շփումները տարբեր ոլորտներում։