Մակրոնը ելույթ է ունեցել Կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ջերմոցային գազերի ամենամեծ արտանետում ունեցող երկրներին 15 օրվա ընթացքում առաջարկներ ներկայացնել՝ հասնելու գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը մինչեւ 1,5 աստիճան Ցելսիուսի սահմանափակման նպատակին:

1727856
Մակրոնը ելույթ է ունեցել Կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովում

Մակրոնը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 26-րդ համաժողովում (COP26) Շոտլանդիայի Գլազգոյում։

Ֆրանսիայի նախագահն ասել է, որ կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած խնդիրներին ամենաշատը ենթարկվում են աղքատ երկրները։

Մակրոնը հայտարարել է, որ հարուստ երկրները պետք է ֆինանսական ներդրումներ կատարեն կլիմայի հետ կապված խնդիրները լուծելու համար։

Հայտնելով, որ երկրների միջեւ կնքված առեւտրային համաձայնագրերը պետք է համապատասխանեն կլիմայի վերաբերյալ որոշված ​​թիրախներին՝ Մակրոնը խնդրել է տեղական լուծումներ գտնել Աֆրիկայում եւ Հարավային Ամերիկայում կլիմայի հետ կապված խնդիրների համար։

 



Այս թեմայով լուրեր