Հեռախոսազրույց` Պուտինի եւ Թրամփի միջեւ

Ռուսաստանի Նախագահ Վլադմիր Պուտինը եւ ԱՄՆ-ի Նախագահ Դոնալդ Թրամփը նոր կորոնավիրուս համաճարակի եւ նավթի համաշխարհային շուկաների վերջին իրավիճակն են քննարկել:

1388367
Հեռախոսազրույց` Պուտինի եւ Թրամփի միջեւ

Կրեմլինից հրապարակված հայտարարագրում նշել են, թէ Նախագահ Պուտին եւ ԱՄՆ-ի Նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ հեռախոսազրույց է իրականացել:

Հայտարարագրում ասվեց.

«Պուտին եւ Թրամփը նոր կորոնավիրուս համաճարակի մակարդակի վերաբերյալ անհանգստություններն են հայտնել եւ այս սպառնալիքի դեմ կանգնելու համար Ռուսաստան եւ ԱՄՆ-ում կատարված նախազգուշությունների թեմայում իրար տեղեկացրել են: Երկու երկրների միջեւ այս թեմայի շուրջ ավելի մոտ փոխազդեցության հնարավորություններն են քննարկել:»

Հեռախոսազրույցում երկու ղեկավարներ նավթի համաշխարհային շուկաներում զարգացումներն են քննարկել եւ այս թեմայի շուրջ որոշել են շարունակել խորհրդակցել:



Այս թեմայով լուրեր