ԱՄՆ-ում կարող է կրկին դադարեցվել է դաշնային կառավարության աշխատանքները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է կրկին դադարեցնել դաշնային կառավարության աշխատանքը:

1142412
ԱՄՆ-ում կարող է կրկին դադարեցվել է դաշնային կառավարության աշխատանքները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է կրկին դադարեցնել դաշնային կառավարության աշխատանքը:

Ասվում է դա տեղի կունենա եթե Կոնգրեսը չհատկացնի անհրաժեշտ միջոցներն ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատ կառուցելու համար:

Սպիտակ տան աշխատակիցների ապարատի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենին հարցրել էին՝ կարո՞ղ է արդյոք նա բացառել նոր «շաթդաունի» հավանականությունը գալիք շաբաթ: «Ոչ, բացարձակապես չեմ կարող»,-ասել է Մալվենին:

Նա առաջարկել է դիտարկել իրավիճակը, որը կստեղծվի, եթե Կոնգրեսում առավել համառ պատգամավորներն առաջարկեն Թրամփին դիտարկել օրենքների փաթեթը, որն առհասարակ չի նախատեսում միջոցներ սահմանին պատ կառուցելու համար: «Կարո՞ղ է արդյոք նա  (ԱՄՆ-ի նախագահը) ստորագրել այդ փաստաթուղթը: Դա անհնար է»,-կտրուկ հայտարարել է Մալվենին:

«Դուք հարցրիք ինձ՝ կարո՞ղ եմ արդյոք ես լիովին բացառել նոր «շաթդաունի» հավանականությունը: Իմ պատասխանն է՝ ոչ»,-ամփոփել է Սպիտակ տան աշխատակիցների ապարատի ղեկավարի պաշտոնակատարը:



Այս թեմայով լուրեր