Գազի պայթյուն Մագնիտոգորսկում

Մագնիտոգորսկում փլուզված տան փլատակների տակից եւս երկու մարդու մարմին են հանել։

1118165
Գազի պայթյուն Մագնիտոգորսկում

Մագնիտոգորսկում փլուզված տան փլատակների տակից եւս երկու մարդու մարմին են հանել։

Այսպիսով, զոհվածների ընդհանուր թիվը հասել է 37-ի, որոնց թվում՝ երեք երեխա։ Վերջին տվյալներով՝ ճանաչվել են 19 բնակիչների մարմիններ, ավելի քան 20 մարդ անհայտ կորած է համարվում։

Փրկարարները նշում են, որ դժվար է որոշել մնացած մարմինների գտնվելու վայրը։ Փրկարարներին նաեւ հաջողվել է ապամոնտաժել պատը, որը խանգարում էր որոնումներին։

Կառլ Մարքսի պողոտայում № 164 շենքի մուտքի փլուզումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 31-ին։ Տուժողների թվում վեց մարդ կա, ներառյալ՝ 11-ամյա նորածին։ Բոլորի վիճակը կայուն է՝ հայտնում է ՌԴ առողջապահության նախարարությունը։

Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները։ Նրանք ձեռքերով են աշխատում՝ հայտնում է ԱԻՆ-ը։

Այսօր Չելյաբինսկի մարզում սգո օր է հայտարարված։

 



Այս թեմայով լուրեր