ԱՄՆ-ում Դուբայից ժամանած ինքնաթիռը կարանտինի են ենթարկել

Նյու Յորքում Դուբայից ժամանած ինքնաթիռը կարանտինի են ենթարկել: Թռիչքի ժամանակ ուղեւորները վատ ինքնազգացողությունից են բողոքել:

1044074
ԱՄՆ-ում Դուբայից ժամանած ինքնաթիռը կարանտինի են ենթարկել

Նյու Յորքում Դուբայից ժամանած ինքնաթիռը կարանտինի են ենթարկել: Թռիչքի ժամանակ ուղեւորները վատ ինքնազգացողությունից են բողոքել:

Emirates ավիաընկերության 500 ուղեւորներով Airbus A380 ինքնաթիռը սեպտեմբերի 5-ին տեղական ժամանակով ժամը 9:00-ին վայրէջք է կատարել  Ջոն Քենեդու անվան օդանավակայանում: Ինքնաթիռի մոտ են ժամանել Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի աշխատակիցները եւ ոստիկանությունը:

BBC-ն հղում անելով  CBS New York-ին հաղորդում է, որ թռիչքի ժամանակ մոտ 100 մարդ իրեն վատ է զգացել:

Բժիշկները տեղում պետք է ստուգեն ուղեւորներին: Հրատարակության աղբյուրը նշել է, որ իշխանությունները միջադեպը  անվտանգության սպառնալիքների կամ ահաբեկչության հետ չեն կապում:

Emirates-ի գլխավոր գրասենյակում ԱՄՆ իշխանություններին հաղորդել են, որ տկարության պատճառ կարող էր լինել սննդային թունավորումը:

Ավիաընկերության համաձայն, միայն 10 մարդ է  բողոքել վատ ինքնազգացողությունից եւ նրանց բժշկական օգնություն է տրվում: Սկզբում սակայն CBS-ը եւ այլ ամերիկյան ԶԼՄ-ի հաղորդում էին 100 տուժածների մասին, որոնք հազ եւ բարձր ջերմություն են ունեցել: Այս տեղեկատվությունը պաշտոնապես չի  հաստատվել:


Պիտակներ: #ԱՄՆ , #ինքնաթիռ , #Emirates

Այս թեմայով լուրեր