Հավկիթների ճգնաժամը մեծացել է

«Հավկիթների ճգնաժամն» ընդգրկել է Եվրամիության առնվազն տասը երկիր

790674
Հավկիթների ճգնաժամը մեծացել է

Պարզվել է, որ այսպես կոչված «հավկիթների ճգնաժամն» ընդգրկել է Եվրամիության 28 անդամ երկրներից տասը, որը Եվրոպայում բռնկել է առեւտրական ցանցերում ֆիպրոնիլ ինսեկտիցիդով վարակված հավկիթների հայտնվելու պատճառով։

Հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ միլիոնավոր հավկիթներ, որոնք ստացվել են Բելգիայի, Նիդեռլանդների, Գերմանիայի եւ Եվրամիության այլ երկրների խանութների վաճառասեղաններին, կարող են վարակված լինել ֆիպրոնիլով:

Այդ ինսեկտիցիդն օգտագործվում է ոջիլներից ածան հավերի բուժման համար: Եվրոպական նորմերի համաձայն, ֆիպրոնիլի օգտագործումը թռչնաբուծական այն տնտեսություններում, որոնց արտադրանքը նախատեսված է սպառողական շուկայի համար, արգելված է:

«Վաճառքից հավկիթները հանելու մասին տեղեկացրել են Բելգիան, Նիդեռլանդները, Գերմանիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Դանիան, Սլովենիան եւ Ռումինիան, ինչպես նաեւ Շվեյցարիան»,- օգոստոսի 11-ին հայտնել է Եվրահանձնաժողովի մի աղբյուր:



Այս թեմայով լուրեր