Ամերիկյան դատարանից գաղթականների մասին նոր որոշում

ԱՄՆ բարձրագույն դատարանը որոշել է, անցյալում նախագահ Թրամփի իրավասու մարմինների պահանջած գաղթականների բանաձեւը մասնակի կերպով կիրառել։

759940
Ամերիկյան դատարանից գաղթականների մասին նոր որոշում

Իր բնակչության մեծամասնությունը մուսուլման լինող 6 երկրների դեմ կիրառվելու է այցագրային ռեժիմի արգելք։

 

Բարձրագույն դատարանը իրավասու է գտել ԱՄՆ նախագահ Թրամփի հետեւյալ պահանջը՝ Սիրիա, Եմեն, Իրան, Լիբիա, Սուդան եւ Սոմալիից ճամփորդող այցելուների համար արգելել մուտքը։

 

Նման արգելքը չի կիրառվելու ԱՄՆ-ում օրինական աշխատող կամ համալսարանում սովորող ուսանողների դեմ։

 

Օրենքներին հարմարվող մարդիկ կարող են մուտք եւ ելք կատարել ԱՄՆ-ին։

 

ԱՄՆ նախագահ Թրամփի համաձայն դատարանի որոշումը հսկայական հաղթանակ է ազգային անվտանգության տեսանկյունից։

 

Թրամփը բանաձեւը ստորագրել էր հունվարի 27-ին, ընդ որում 6 երկրների քաղաքացիներ 90 օր, իսկ գաղթականները 120 օր իրավունք չունեն մուտք կատարել ԱՄՆ։

 

Օդանավակայաններում տեղի ունեցող բողոքի ցույցերից հետո դաշնային դատարանը մերժել էր բանաձեւի կիրառումը։



Այս թեմայով լուրեր