ԱՄՆ-ը ոչնչացրել է ԻԼԻՊ-ի քիմիական զենքի պահեստները

Պենտագոնը հայտարարել է, որ նրանք օդային հարձակումներ են կազմակերպել կազմակերպության քիմիական պահեստների վրա։

448576
ԱՄՆ-ը ոչնչացրել է ԻԼԻՊ-ի քիմիական զենքի պահեստները

Թիրախները որոշվել են, անցյալ ամիս ձերբակալվող ԻԼԻՊ-ի անդամ Սուլեյման Դավուդ Էլ Բեկարի փոխանցած տեղեկությունների շնորհիվ։

Բեկարը հարցաքննումից հետո հանձնվել է իրաքցի պաշտոնյաներին։

Նշյալ գործողությամբ հանդերձ ԻԼԻՊ-ը շարունակում է քիմիական հարձակման ներուժը պահպանել։

Անադոլիայի գործակալության համաձայն ահաբեկչական կազմակերպությունը 3 օր առաջ քիմիական զենքի փորձարկում է կատարել Թազեհուրմատու գավառում։

Ահաբեկիչները քիմիական զենքի փորձարկման ընթացքում օգտագործել են քլոր տարրից բաղկացող գազ, ընդ որում վիրավորվել է 30 հոգի։

Պաշտոնյաները նշում են հետեւյալը.

«Եթե ԻԼԻՊ-ին Թազեհուրմատու գավառից չհեռացնենք, ապա վտանգը կարող է տեղափոխվել Քիրքուք քաղաքը»։

Հարձակումը բողոքող թազեհուրմատուցիները դեպքից հետո ուշադրություն գրավելու նպատակով փակել էին Բաղդադ-Քիրքուք ավտոճանապարհը։



Այս թեմայով լուրեր