Օրակարգ - 36

Թուրքիա եւ Ռուսաստանի միջեւ նոր ժամանակաշրջան

1044581
Օրակարգ - 36

 

 

Թուրքիա եւ Ռուսաստանի միջեւ 2015թ-ին տեղի ունեցող ինքնաթիռի խոցման դեպքից հետո վերականգնեց երկկողմանի հարաբերությունները։ Կրկին ստեղծվող հարաբերությունները դրական ազդեցություն են ունեցել քաղաքական, դիվանագիտական, ռազմական եւ տնտեսական ոլորտների վրա։ Երկու երկրների հարաբերություններում կարեվոր դեր են ունեցել նախագահների հարաբերությունները, համագործակցությունը եւ ԱՄՆ-ի տարածաշրջանում քաղաքական վերաբերմունքը։ Երկու հարեվան երկրների միջեւ համագործակցությունը շարունակելիս գտնվում է նաեւ մի շարք տարաձայնություններ։ 

 

Ձեզ ենք փոխանցում SETA «քաղաքականություն, տնտեսություն եւ հասարակություն հետազոտող հիմնադրամ» ուսումնասիրող, գրող Ջան Աջունի թեմայի վերաբերյալ գնահատումները:

 

Ռուսաստանի նախագահ Պուտինը կարճ ժամանակ առաջ հայտարարել է երկու երկրների հարաբերությունների զարգանալու մասին։ «Թուրքիայի հետ մեր հարաբերությունները խորանում եւ հարստանում է նորություններով» խոսքերով համառոտ բացատրել է դրական դրությունը։ Երկու երկրների միջեւ կարեվոր զարգացում է գրանցվել Էնեգետիկա եւ տնտեսության ոլորտներում։ Ֆինանսների նախկին նախարար Զադորնովը Թուրքիայի մասին նշել էր հետեւյալը․ «Թուրքիայի հետ ունենք կարեվոր տնտեսական հարաբերություններ։ Թուրքիան գտնվում է Ռուսաստանի առեւտրական ցուցակում, առաջին 10 երկրների ցանկում»։ Ռուսաստանի Դաշնության հարկային հաստատության տվյալների համաձայն տարվա առաջին 6 ամիսներում Թուրքիայի հետ առեւտրական ծավալը աճելով 37 տոկոս հասել է 13,3 միլիարդ դոլարի սահմանը, որը Թուրքիային դարձրել է Ռուսաստանի 4-րդ համագործակից երկիրը։ Բացի այդ մեծ կարեվորորություն ունի ռուս տուրիստների Թուրքիա կատարած այցելությունները։ Չավուշօղլուն թեմայի վերաբերյալ ասաց․ «Այս տարի ուրախ կլինենք հյուրընկալել 6 միլիոն ռուս տուրիստներին Թուրքիայում»։

 

Էներգիայի ոլորտում երկու երկրների համատեղ նախագծերից Ակկույու ատոմակայանը եւ Թուրքական հոսքը ունեն մեծ կարեվորություն։ Ատոմակայանը բավարարելու է Թուրքիայի էլեկտրականության պահանջի 10 տոկոսին եւ Թուրքական էներգետիկայի ոլորտը այսպիսով դառնալու է ռազմավարական եւ վստահելի։ Թուրքական հոսքի նպատակն է հասնել բալկաններ։

 

 

Էներգետիկա եւ տնտեսական համագործակցությունից բացի Ռուսաստան եւ Թուրքիան միասին են աշխատում ռազմական ոլորտում։ Թուրքիան Ռուսաստանից գնում է Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգ եւ դա կառուցվելու է 2019թ-ին։ Ռուսական պաշտպանության ոլորտի արդյունաբերության ընկերության տնօրեն Վիկտոր Կլադովը նշել է հետեւյալը․«Ս-400 պայմանագրի հետ հզորանում է երկու երկրների միջեւ ռազմա-տեխնիկական համագործակցությունը, որը կարելի է համարել կարեվոր քայլ։ Այլ ոլորտներում էլ շարունակելու ենք աշխատանքներ կատարել»։

 

Ռուսաստան եւ Թուրքիայի միջեւ զարգացող հարաբերություններից ամենաշատ անհանգստանում է ԱՄՆ։  Ս-400 համակարգի Ռուսաստանից գնող Թուրքիային, ԱՄՆ-ը սպառնում է Ֆ-35 ռազմական ինքնաթիռը չհանձնելու հարցում։ ԱԳՆ Մեվլութ Չավուշօղլուն նշել է, որ Ս-400-ը Թուրքիայի համար ընտրություն չի, այլ պարտադրություն է։ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ Թուրքիայի պահանջով հանդերձ մերժում են դա վաճառել։ Բացի այդ ԱՄՆ-ի հետ տեղի է ունեցել քահանա Բրենսոն եւ ՖԵՏՕ-ՅՊԳ-ՊԿԿ-ի ճգնաժամերը։ ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների հարաբերությունները բացասական է ազդվել ԱՄՆ նախագահ Թրամփի Թուրքիայի դեմ պատժամիջոցների որոշումով։ ԱԳՆ Չավուշօղլուն թեմայի վերաբերյալ Մոսկվայում ասաց․«Թուրքիա-Ռուսաստան լավ հարաբերությունները նախանձվում է այլ երկրների կողմից»։

 

Ինչքան էլ Ռուսաստան եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները ամրապնդվեն, ապա մի շարք հարցերում գտնվում են տարաձայնություններ։  Հատկապես Սիրիայի հարցում երկու երկրներ ինչքան էլ Աստանայում միասին շարժվեն, ապա հակասում են Իդլիբի հարցում։ Եթե Ռուսաստանը Ասադի իշխանության աջակցի Իդլիբի հարցում, ապա Թուրքիայում սպասվում է միլիոնավոր գաղթականներ։ Այլ հարցերից մեկն է նաեւ Ղրիմի թաթարների հարցը։ Իսկ վերջին հակասությունն է Թուրքիա եւ Ուկրաինայի միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցությունը։ Թուրքիան այդ հարցում աջակցություն չի ցուցաբերում Ռուսաստանի արտաքին քաղաքականության։ Փաստօրեն Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները ինչքան էլ լավ լինեն, ապա Թուրքիան անդամն է ՆԱՏՕ-ի։ 


Պիտակներ: #օրակարգ

Այս թեմայով լուրեր