Օքթայ. Մեր տարեվերջյան արտահանման թիրախը 210 միլիարդ դոլար է

Նախագահի տեղակալ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ կան հստակ նշաններ, որ մինչեւ տարեվերջ Թուրքիայի արտահանումը կգերազանցի 200 միլիարդ դոլարը:

1695829
Օքթայ. Մեր տարեվերջյան արտահանման թիրախը 210 միլիարդ դոլար է

Ֆուաթ Օքթայը ելույթ ունեցավ նախագահական համալիրում տնտեսական համակարգման խորհրդի նիստում:

Օքթայը ասեց․

«Մեր ձեռնարկած միջոցառումների արդյունքում մենք կանխատեսում ենք դրական զարգացումներ ինչպես ընթացիկ հաշվի պակասուրդի, այնպես էլ գնաճի տարվա երկրորդ կիսամյակում»։

Նախագահի տեղական Օքթայը ասեց․

«Կան հստակ նշաններ, որ մեր արտահանումը տարեվերջին կհասնի ավելի քան 200 միլիարդ դոլարի: Մեր նպատակն է հասնել մոտ 210 միլիարդ դոլարի արտահանման: Մեր նախագահի հավանությանը համապատասխան, պլանավորում ենք հրապարակել մեր միջնաժամկետ ծրագիրը, որը կներառի 2022-2024 թվականները, սեպտեմբերի առաջին կեսին»։

 

 



Այս թեմայով լուրեր