Նախարար Դյոնմեզը ուշադրության է հրավիրել Թուրքիայի Աֆրիկայում ներդրումներին

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը ուշադրություն հրավիրեց աֆրիկյան երկրների հետ համագործակցության կարեւորության վրա եւ ասաց, որ այս տարածաշրջանում Թուրքիայի ներդրումների շուկայական արժեքը հասել է 6 միլիարդ դոլարի:

1671842
Նախարար Դյոնմեզը ուշադրության է հրավիրել Թուրքիայի Աֆրիկայում ներդրումներին

Դյոնմեզը նշել է, որ հավատում է, թե Թուրքիան եւ Անգոլան կարող են էներգետիկ ոլորտում կարեւոր համագործակցություն իրականացնել ու շարունակեց․

«Աֆրիկայում Թուրքիայի ներդրումների շուկայական արժեքը հասել է 6 միլիարդ դոլարի: Մայրցամաքում Թուրքիայի կապալառուների կողմից ձեռնարկված նախագծերի քանակը գերազանցել է 1500-ը, իսկ նախագծերի տնտեսական չափը` 70 միլիարդ դոլարը»:

Դյոնմեզը, տեսակոնֆերանսի միջոցով մասնակցած Թուրքիա-Անգոլա համատեղ տնտեսական հանձնաժողովի  2-րդ նիստում ասաց, որ Թուրքիան համագործակցած յուրաքանչյուր երկրի հետ շահավետության սկզբունքով է գործում»։

Դյոնմեզը հայտարարել է, որ այս ամիս կստորագրվի նաեւ Օդային տրանսպորտի մասին համաձայնագիրը, որը թույլ կտա Թուրքիայի ավիաընկերության կազմակերպել ուղեւորային եւ բեռնատար թռիչքներ դեպի Անգոլա:

Անգոլայի նավթի եւ բնական պաշարների նախարար Դիամանտինո Պեդրո Ազեվեդոն նույնպես նշել է, որ կարծում է, թե առաջիկա ժամանակահատվածում կողմերը կնպաստեն էներգետիկայի ոլորտում համագործակցությանը:

 



Այս թեմայով լուրեր