Իրաքում ԴԱԻՇ-ի հարձակման հետևանքով զոհվել է 5 զինվոր

Իրաքում 5 զինվոր, այդ թվում՝ մեկ գնդապետ, մահացել է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացված հարձակման հետևանքով։

2139143
Իրաքում ԴԱԻՇ-ի հարձակման հետևանքով զոհվել է 5 զինվոր

Իրաքի պաշտպանության նախարարության գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ ահաբեկչություն է իրականացվել Սալահադդին քաղաքի ռազմական կետի վրա։

Հայտարարության մեջ ասվում է, որ հարձակման հետևանքով զոհվել են գնդապետ Հալիդ Նաջի Վիսակը և շատ այլ զինվորներ, սակայն զոհերի մասին ստույգ թիվ չի նշվում։

Տեղական հեռուստաալիքներից մեկի հետ զրույցում անվտանգության աղբյուրները հայտարարել են, որ «ԴԱԵՇ ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացված հարձակման ժամանակ զոհվել է 5 զինվոր, այդ թվում՝ գնդապետ Վիսակը, կան վիրավորներ»։



Այս թեմայով լուրեր