Իրանում սկսվել է 12-րդ շրջանի խորհրդարանական ընտրությունները

Իրանում սկսվել է 12-րդ շրջանի խորհրդարանական ընտրությունների և Փորձագետների ասամբլեայի քվեարկության գործընթացը, որն իրավասու է ընտրել, վերահսկել և պաշտոնանկ անել Իրանի առաջնորդին։

2109460
Իրանում սկսվել է 12-րդ շրջանի խորհրդարանական ընտրությունները

Ընտրողները սկսել են քվեարկել տեղական ժամանակով ժամը 08:00-ին ամբողջ երկրի ավելի քան 50 հազար կենտրոններում ստեղծված ընտրատեղամասերում։

Իրանի առաջնորդ Ալի Խամենեին իր ձայնը տվել է մայրաքաղաք Թեհրանի Իմամ Խոմեյնի Հուսեյնիայում։

Մինչ ամբողջ երկրում ավելի քան 15 հազար թեկնածուներ պայքարում են Իրանի խորհրդարանում 290 տեղի համար, Փորձագետների ասամբլեայի 88 տեղի համար ընտրություններին մասնակցում է 144 թեկնածու։



Այս թեմայով լուրեր