Զոհվել է ՀԱՄԱՍ-ի թիվ երկու գործիչ Սալիհ ալ-Արուրին

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Իսրայելի հարձակման ժամանակ զոհվել է ՀԱՄԱՍ-ի թիվ երկու գործիչ Սալիհ ալ-Արուրին։

2083479
Զոհվել է ՀԱՄԱՍ-ի թիվ երկու գործիչ Սալիհ ալ-Արուրին

 

Ըստ իսրայելական բանակի ռադիոյի և անանուն «արտասահմանյան աղբյուրների» լուրերի, Բեյրութում հարձակման հետևանքով մահացել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի փոխնախագահ Սալիհ ալ Արուրին։

Լիբանանի պաշտոնական լրատվական գործակալությունը՝ NNA-ն, նույնպես հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի գրասենյակը և շենքի դիմաց կայանված մեքենաները թիրախ են դարձել 2 հրթիռով, 6 մարդ, այդ թվում՝ Արուրին, զոհվել է, 11 հոգի վիրավորվել։

Գործակալության տվյալներով՝ հարձակումից հետո իսրայելական ռազմական ինքնաթիռները թռել են մայրաքաղաք Բեյրութի և հարավում՝ Սուր քաղաքի երկնքով։

Սալեհ Ալ Արուրիի սպանությունից հետո Լիբանանի Հեզբոլլահը հայտարարեց, որ մի շարք հարձակումներ է իրականացրել Իսրայելի վրա։

Հըզբոլլահի կողմից արված հայտարարության մեջ նշվում էր, որ հրթիռների թիրախ է դարձել Իսրայելի Ջալ ալ Ալեմ ռազմական կետը Լիբանանի հարավից, իսկ Մարջ եւ Միթաթ ռազմական կետերը՝ համապատասխան զինատեսակներով։

Ո՞վ է Սալիհ ալ-Արուրին:

ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի փոխղեկավար Սալիհ ալ-Արուրին ծնվել է 1966 թվականի օգոստոսի 19-ին Ռամալլահում։

Ալ-Արուրին, ով նպաստել է Իզդ-Դին ալ-Քասամ բրիգադների ստեղծմանը, 15 տարի Իսրայելի բանտերում անցկացնելուց հետո արտաքսվել է և սկսել է ապրել Լիբանանում:



Այս թեմայով լուրեր