Հունաստանում անտառային հրդեհները դեռևս չի հաջողվել վերահսկողության տակ առնել

Հունաստանում անտառային հրդեհները, որոնցից 21 մարդ է զոհվել, դեռևս չի հաջողվել վերահսկողության տակ առնել։

2031200
Հունաստանում անտառային հրդեհները դեռևս չի հաջողվել վերահսկողության տակ առնել

Օգոստոսի 19-ին բռնկված հրդեհների հետևանքով մինչ այժմ ավերվել է ավելի քան 826 հազար հեկտար տարածք։

Մինչ Ալեքսանդրապոլիում հրդեհը վերահսկելու ջանքերը շարունակվում են, հայտարարվել է, որ Մերիչի շրջանի Դադիա անտառային տարածքի ավելի քան մեկ երրորդը ոչնչացվել է։

Հրշեջ-փրկարարների միջամտությամբ հանրապետությունում վերջին 24 ժամում գրանցված 47 նոր անտառային հրդեհներից մի քանիսը վերացվել են։

Միաժամանակ տեղեկություններ են տարածվել, որ անտառային հրդեհների պատճառով բերման ենթարկված 140 կասկածյալներից 79-ը մեղադրվում են հրկիզման մեջ։



Այս թեմայով լուրեր