Հայաստանում կանայք կամավորական հիմունքներով զինծառայություն կանցնեն

Հայաստանում կանանց կամավորական հիմունքներով զինծառայությունը թույլատրող օրենքը հավանության է արժանացել Ազգային ժողովի կողմից։

2000778
Հայաստանում կանայք կամավորական հիմունքներով զինծառայություն կանցնեն

Հայաստանի պաշտոնական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխության նախագիծը։

Ըստ այդմ՝ կանանց համար ներդրվել է կամավոր զինվորական ծառայության համակարգ։ Ըստ այդմ՝ 18-27 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կանայք կարող են դիմել զինվորական ծառայության, իսկ նրանց զինծառայության ժամկետը կկազմի 6 ամիս։

Օրենքի համաձայն՝ 6 ամիս ժամկետով զինծառայություն ավարտած կանայք զորացրվելուց հետո կվճարվեն 1 միլիոն դրամ։

Օրենքն ուժի մեջ կմտնի Հայաստանի նախագահության հաստատմամբ։

Հայաստանում 18-27 տարեկան տղամարդիկ պարտավոր են իրենց զինծառայությունը կատարել 2 տարի ժամկետով։ Զինվորները հանրապետությունում հավաքագրվում են տարին երկու անգամ՝ ամռանը և ձմռանը։



Այս թեմայով լուրեր