Երկրաշարժ Իրանում՝ 3 մարդ է զոհվել 973 մարդ վիրավորվել

Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի Խոյ քաղաքում նախորդ օրը տեղի ունեցած 5,8 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3-ի, վիրավորներինը՝ 973-ի։

1939358
Երկրաշարժ Իրանում՝ 3 մարդ է զոհվել 973 մարդ վիրավորվել

«Ֆարս» լրատվական գործակալության հետ զրույցում Խոյի նահանգապետ Զեբիհուլլա Քազիմին նշել է, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է երեքի։

Իրանի արտակարգ իրավիճակների տնօրեն Մուկտեբա Խալիդին նույնպես հայտարարել է, որ վիրավորների թիվը մոտենում է 1000-ի։

Խալիդին ասեց․

«Մինչ այժմ Խոյի երկրաշարժի հետևանքով Արևմտյան Ադրբեջանի նահանգի հիվանդանոցներ է դիմել 973 մարդ։

Նշվել է, որ երկրաշարժից տուժած շրջանի 70 գյուղերում շարունակվում են օգնության աշխատանքները։



Այս թեմայով լուրեր