Պուտին, Ալիևն ու Փաշինյանը հանդիպում են ունեցել Սոչիյում

Սոչիում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

1900178
Պուտին, Ալիևն ու Փաշինյանը հանդիպում են ունեցել Սոչիյում

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հիմքում ընկած փաստաթղթի ստորագրման հարցը։

Պուտինն ասել է, որ հանդիպումը շատ օգտակար էր և բարենպաստ միջավայր է ստեղծել ապագա պայմանավորվածությունների համար։

Ռուս ղեկավարն ասել է․

«Պետք է անկեղծ լինեմ, մենք չկարողացանք ամեն ինչ հաստատել, պետք է որոշ բաներ հանեինք փորձագիտական ​​մակարդակով մշակված նախնական նախագծից։ Այդուհանդերձ, այս քայլը պայմաններ է ստեղծում ընդհանուր իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված նոր գործողությունների համար»։

Եռակողմ քննարկումից հետո համատեղ հայտարարությունն ընդունվեց։

Ընդգծելով «տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ակտիվ նախապատրաստման կարևորությունը», նշվել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Ալիևն ու Փաշինյանը գոհ են Ռուսաստանի պատրաստակամությունից՝ նպաստելու Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման հաստատմանը և հարաբերությունների կարգավորմանը։

Սոչիում ղեկավարների հանդիպմանը զուգահեռ եռակողմ հանդիպում են անցկացրել նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը։



Այս թեմայով լուրեր