Իսրայելում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ հարձակուՄ Է կատարել

Բենի Բարաքում զինված հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել. Հարձակվողին գնդակահարել են և վնասազերծել։

1804499
Իսրայելում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ հարձակուՄ Է կատարել

Ոստիկանության կատարած հայտարարության մեջ ասվում է, որ Բենի Բարաքում «ահաբեկիչը ավտոմատ հրացանով կրակ է բացել փողոցում խաղաղ բնակիչների վրա, այնուհետև անցել է մեկ այլ փողոց և թիրախավորել այնտեղ գտնվող քաղաքացիներին»։

Արձանագրվել է, որ հարձակվողը վնասազերծվել է ուժայինների կողմից։

Հայտարարությունում մանրամասներ չեն նշվում հարձակվողի կամ զոհերի ինքնության մասին։

Զինված հարձակման վերաբերյալ գրավոր հայտարարություն է արել վարչապետ Նաֆթալի Բենեթը։

Նշելով, որ նման հարձակումը երկրում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամն էր՝ Բենեթը

«Իսրայելը կանգնած է արաբական ահաբեկչության մահացու ալիքի առաջ»։

Ընդգծելով, որ իրենք շարունակելու են ահաբեկչության դեմ պայքարը, Իսրայելի վարչապետն ասել է հետեւյալը․

«Իմ սիրտը հարազատների կորցրած ընտանիքների հետ է, աղոթում եմ վիրավորների ապաքինման համար։ Անվտանգության ուժերն աշխատում են. Ահաբեկչության դեմ պայքարելու ենք վճռականությամբ, ջանք ու եռանդով. Նրանք չեն կարողանա մեզ այստեղից հանել։ Մենք կհաղթենք»։

Մինչդեռ իսրայելական բանակը հայտարարեց, որ Բենի Բարաք քաղաքում հարձակումից հետո ուժ կուղարկի Արևմտյան ափ՝ «պաղեստինցիների ներթափանցման դեպքում»։

Գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոհավին հրամայել է ուժեղացումներ ուղարկել Կանաչ գծի մոտ գտնվող տարածք, Երուսաղեմ և նրա թաղամասեր, հրեական հիմնական բնակավայրեր և Արևմտյան ափ:

Նշվել է, որ համալրումների թիվը, որոնք կծառայեն պաղեստինցիների Իսրայել ներթափանցումը կանխելու համար, կազմում է 4 գումարտակ։

Երկրի հարավում գտնվող Բիրուսեբա քաղաքի վրա մարտի 22-ին դանակով հարձակման հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ, իսկ Հադերայում՝ մարտի 27-ի երեկոյան երկու հարձակվողների բացած կրակից 2 ոստիկան սպանվել և 3 ոստիկան վիրավորվել։

Վերջին հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԴԵԱՇ ահաբեկչական կազմակերպությունը։



Այս թեմայով լուրեր