Իրանում այսօր անկացվում են նախագահական ընտրություններ

Դրանք կլինեն 12-րդ ընտրությունները 1979-ից սկսած, երբ երկրում տեղի է ունեցել իսլամական հեղափոխություն, որի արդյունքում տապալվել է միապետությունը ու ներդրվել կառավարման հանրապետական ձեւը։

735410

Ըստ 1979-ին ընդունված սահմանադրության Իրանը իսլամական հանրապետություն է։ Պետության ղեկավարը հոգեւոր առաջնորդն է (ռահբար կամ ֆակիհ) ։Նա վերահսկում է օրենսդրական, գործադիր ու դատական իշխանությունները ու ընտրվում ցմահ հատուկ մարմնի՝ Փորձագետների խորհրդի կողմից։

Նախագահը իր նշանակությամբ պետության երկրորդ պաշտոնական դեմքն է։ Նա պատասխանատու է սահմանադրության կատարման համար, ղեկավարում է գործադիր իշխանությունը, նշանակում նախարարներին ու նրանց թեկնածությունները հաստատման ներկայացնում մեջլիսին, զեկուցում է մեջլիսին կառավարության գործողությունների մասին, միջազգային պայմանագրեր ու համաձայնագրեր կնքում իրանական կառավարության անունից, պատասխանատվություն կրում բյուջեի պլանավորման ու կատարման համար։

Իրանի նախագահն ընտրվում է համընդհանուր ուղիղ քվեարկությամբ չորս տարի ժամկետով ու կարող է հաջորդաբար առավելագույնը երկու ժամկետ զբաղեցնել այդ պաշտոնը։

Այս թեմայով լուրեր